Ադրբեջանցի այլախոհ բլոգեր Միրզալի Մոհամմադը նշել է, որ քանի դեռ Ալիևը մնում է Ադրբեջանի նախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները միշտ արդիական են մնալու։ Ալիևը հայ-ադրբեջանական հարցի միջոցով շահարկում է ադրբեջանական ժողովրդին, ուստի նա չի ցանկանում լուծել այս խնդիրը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի հետ:








































