Որքան ռուս-ադրբեջանական տանդեմի շրջանակում փորձենք հարցերը լուծել, գինը լինելու է մեր տղաների կյանքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը:
Չիբուխչյանի խոսքով` վերջին շրջանում իշխանությունների կողմից ռուսներին հաճոյանալու համար հետքայլ է. «Այս պատժամիջոցները Քերոբյանի ու Մհեր Գրիգորյանի մեղքով են, եվրասիականության ախոռի մեջ էին մեզ խրում: Արևմուտքը Հայաստանի հանդեպ շատ մեղմ է գտնվել, խնայել է. մենք չափն ենք անցել: Հայաստանը «բռնվել» է ՌԴ-ին կարևոր ռազմական մասեր վաճառելու համար»:
Չիբուխչյանը նաև վստահ է, որ այսօր ԱՄՆ-ն է զսպում Ադրբեջանին, որ չհարձակվի Հայաստանի վրա. «Հայաստանի գլխին ատրճանակ է, զգուշացնում են, եթե փախնես` կգնդակահարենք»:









































