Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Ադրբեջանի սադրանքների հարցում մեր առանցքային վրիպումներից մեկը

Ադրբեջանի որևէ սադրանքից հետո Հայաստանի հանրության միակ զբաղմունքը, և թերևս գերակա զբաղմունքը այն է, որ անմիջապես սկսում է այդ սադրանքի հետևում որևէ աշխարհաքաղաքական ուժային խաղացողի հրահանգ, ցուցում կամ աջակցություն: Գործնականում սա իհարկե անհիմն կամ անիմաստ զբաղմունք չէ, հաշվի առնելով այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ինչպես եղել է աշխարհաքաղաքական խաղացողների, ուժային խոշոր կենտրոնների համար իրենց դիմակայության գործիք կամ միջոց, այդպես էլ շարունակում է լինել այդպիսին, ու թերևս այդպիսին դիտարկվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում է համաշխարհային պատերազմը: Ըստ այդմ, հիմնավոր է իհարկե, երբ դիտարկվում է Բաքվի որևէ գործողության, սադրանքի հետևում այս կամ այն ուժային կենտրոնի շահառությունն ու «հրամանատարությունը»: Ամբողջ հարցն այն է սակայն, որ մենք այդպիսով թույլ ենք տալիս թերևս առանցքային մի սխալ:

Մասնավորապես, մենք գործնականում բացառում ենք Ադրբեջանի «ինքնաբավ» գործողությունը, որևէ սադրանքի գնալու ինքնուրույն կարողությունը, ինքնակամ որոշումը: Այստեղ սխալը ունենում է մի հետևանք՝ Հայաստանը այս կամ այն կերպ դիրքավորվում է այս կամ այն ուժային խաղացողի դեմ, երբ փորձում է «գուշակել», թե դրանցից որ մեկն է այս կամ այն սադրանքի հետևում: Հասարակական օրգանիզմը տրամադրվում է սրա, կամ նրա դեմ, բևեռանում է աշխարհաքաղաքական իմաստով, ինչը Հայաստանի դիվանագիտական ճկունության վրա էապես ազդող հանգամանք է: Այդ ազդեցությունը կարող է ժամանակի և տարածության մեջ դիտարկվել բավականին ձգված ռեժիմով, չզգացվել անմիջապես, սակայն իր ազդեցությունը թողնելու է անխուսափելիորեն: Իսկ Ադրբեջանի համար դա առանցքային ու ռազմավարական ուղղություններից մեկն է՝ Հայաստանը զրկել դիվանագիտական ճկունությունից, Հայաստանը առավելագույնս մղել բևեռացման: Այդ հանգամանքը Երևանը բարձրաձայնել է ընդհուպ վարչապետի մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ բարձրաձայնել է, որ Ադրբեջանը Ռուսաստանում ամեն ջանք գործադրում է Հայաստանը որպես հակառուսական երկիր ներկայացնելու համար,իսկ Արևմուտքում ամեն ջանք գործադրում է Հայաստանը Ռուսաստանի վասալ կամ կցորդ ներկայացնելու համար: Երբ ադրբեջանական սադրանքների հետևանքով Հայաստանում խորանում է դիսկուրսը՝ Ռուսաստանն էր ցուցում կամ հրահանգ տվողը, թե Արևմուտքը, այդ բևեռացումը Ադրբեջանի համար առնվազն ևս մի փաստարկ է Ռուսաստանում կամ Արևմուտքում: Իհարկե, որևէ կերպ բացառելի չէ այն, որ Բաքվին կարող են նաև մղել  սադրանքների: Ընդ որում, զուտ քաղվերլուծության տրամաբանության համատեքստում այստեղ հնարավոր է կառուցել թե Ռուսաստանի թելադրանքի սխեմա, թե Արևուտքի թելադրանքի սխեմա: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մեջ կարելի է արձանագրել թե Ռուսաստանի շահառության հիմք, թե Արևմուտքի շահառության հիմք: Բայց, մենք չունենք անհերքելի, աներկբա փաստարկներ:

Չունենալով դրանք խորացնել Հայաստանում ներհասարակական բևեռացումը, նշանակում է փաստարկ տալ Ադրբեջանին: Մինչդեռ, ներկայիս միջազգային իրադրությունն ու այդ համատեքստում Ադրբեջանի ստացած կետային նշանակությունը, Հայաստանի հանդեպ ռազմա-քաղաքական բալանսի շոշափելի տարբերության հետ համադրվելով, Բաքվին տալիս են «ինքնուրույն» սադրանքների և ագրեսիայի հնարավորություն: Ադրբեջանը պատկերացնում է, որ՝ թե Ռուսաստանին, թե Արևմուտքին որևէ կերպ շահեկան չի լինելու հստակ և կոշտ դիրքավորվել այդ ագրեսիայի դեմ, եթե այն չի խախտում արդեն անմիջականորեն նրանց կենսական շահերը կամ կարմիր գծերը, այլ տրորում է միայն Հայաստանինը: Իսկ Ալիևը գոնե առայժմ բավականին զգույշ է Ռուսաստանի, Արևմուտքի կամ Իրանի կարմիր գերի  հարցում, և այդ «զգուշության» հաշվին առնվազն ստանում է մանր սադրանքների, այլ կերպ ասած՝ ռեգիոնալ «խուլիգանության» խոպան տարածություն: Հայաստանի համար Ադրբեջանն այդ տարածությունից զրկելու անհրաժեշտ գրավականներից մեկը ուժային բոլոր կենտրոնների հետ աշխատանքային միջավայրի առավելագույնս «ստերիլություն» ապահովելն է, ինչի համար շատ կարևոր է  հանրային դիսկուրսը հնարավորինս զերծ պահել աշխարհաքաղաքական բևեռացումներից:

Ընդգծեմ, որ սա բոլորովին չի նշանակում չգնահատել այս կամ այն աշխարհաքաղաքական խաղացողի շահերը, քաղաքականությունը, գործողությունները և դրանց օգտակարությունը կամ վնասակարությունը Հայաստանի շահի ու անվտանգության հանդեպ: Բայց, այդ աշխատանքը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ, ինչը պետք է ենթադրի փաստական և փաստարկային առարկայականություն, որպեսզի անկախ գնահատականների բնույթից, դրանք դառնան ոչ թե այս կամ այն ուղղությամբ աշխատանքի խոչընդոտ և առավել ևս ճանապարհ բացեն Ռուսաստանում, թե Արևմուտքում Հայաստանի դեմ քարոզչա-քաղաքական աշխատանքի համար, այլ հակառակը՝ ճանապարհ բացեն այդ կենտրոնների հետ Հայաստանի աշխատանքի և ճկունության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում