Ադրբեջանը չհասնելով իր առջև դրված նպատակներին, ստիպված դիմում է ագրեսիայի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանը կարծում է, որ ռազմական էսկալացիան այս պահին ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Ռուսաստանին. «Ռուսաստանն ու Ադրբեջանը աշխատում են ռազմական շանտաժի մեթոդներով: Հայաստանի պատասխանը պետք է լինի ասիմետրիկ, քաղաքական: Բաքվին ու Մոսկվային Հայաստանը պետք է տա ոչ թե ռազմական, այլ քաղաքական պատասխան: Ռուսաստանը անցել է շանտաժի, Հայաստանը պետք է քաղաքական պատասխան տա: Միայն քաղաքական պատասխանի դեպքում կունենանք անդորր»:











































