«Լիբիայի հաղթանակած ապստամբները և ՆԱՏՕ-ն ամբողջ Լիբիայով և նույնիսկ Աֆրիկայով մեկ փնտրում են այդ երկրի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիին»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Որպես մեթոդական օգնություն «Առավոտն» առաջարկում է իր վարկածը։ Պետք է փնտրել ոչ թե գնդապետին, այլ ախալթեքինյան ցեղատեսակի ձիուն, որն ընդամենը 3 տարի առաջ բռնապետին է նվիրել ռուս-լիբիական գործարար խորհրդի համանախագահ Արա Աբրահամյանը։ Եթե գտնվի ձին, ապա հնարավոր է՝ կենդանին ինքը փնտրողներին կտանի իր տիրոջ մոտ»։








































