ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կայուն է պահում սահմանները. Տեղում կատարվողը մեր բացթողումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի խոսքով` ԵՄ-ն շարունակում է պոզիտիվ դերակատարումը Հայաստանի սահմանների անձեռնմխելիության հարցում. «Բաքուն փորձում է Արևմուտքին թանկ վաճառել հակաիրանականությունը: Իրանական խնդրի խորապատկերի ներքո պարզ չէ`ինչ արդյունք կունենա Լաչինի հարցը ՄԱԿ ԱԽ տանելը: Բավականին բարդացել է խաղը, Հայաստանի գործընկերները ՄԱԿ ԱԽ-ում պետք է կանաչ լույս տան»:
Խուրշուդյանը նաև նշեց, որ ՀՀ իշխանությունների ոչ միանշանակ դիրքորոշումը ՀԱՊԿ խաղապահների տեղակայման հարցում մտահոգիչ է. «Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում չպետք է թույլ տալ գործի ի շահ Ադրբեջանի: Հայաստանը երկու աթոռի վրա չի կարող նստել. ճիշտ ռազմավարությունը ետնահանջներով է ուղղորդվում»: