Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորի մարզում:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի քաղաքացի անձրևանոց է նետել նրա ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում։
ՀՀ քննչական կոմիտեից մեր զրույցում հայտնեցին, որ միջադեպի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ:
Կառույցից այլ մանրամասներ չհայտնեցին՝ հավելելով, որ հանդես կգան հաղորդագրությամբ: