Փհենյանն այս շաբաթ փորձարկել է երկրորդ ստորջրյա անօդաչու թռչող սարքը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Նշված տեղեկությունը հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հենվելով Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների վրա։
«Պաշտպանության ազգային գիտության և գիտահետազոտական ինստիտուտը ապրիլի 4-ից 7-ը Հյուսիսային Կորեայում ստորջրյա ռազմավարական զենքի համակարգի փորձարկում է անցկացրել»,- հայտնել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ փորձարկման արդյունքում հաստատվել է ստորջրյա ռազմավարական սպառազինության համակարգի հուսալիությունը և հարձակման հնարավորությունը։