Thursday, 16 07 2026
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին

Սաակաշվիլին հայտարարել է, որ մահանում է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այժմ մահանում է բանտարկության մեջ։ Քաղաքական գործիչը հոդված է գրել Politico հրատարակության համար, որը փոխանցել է փաստաբանի միջոցով։

«Երբ ես 2021 թ. հոկտեմբերին Վրաստան վերադարձա ութ տարի տարագրության մեջ ապրելուց հետո` աջակցելու ազատ և արդար խորհրդարանական ընտրություններին, ես առողջ ու եռանդուն 54-ամյա տղամարդ էի: Այնուհետև անմիջապես ձերբակալվեցի Վրաստանի իշխանությունների կողմից և մինչ օրս կալանքի տակ եմ, որի համար հիմք են ծառայել քաղաքական դրդապատճառներով արված մեղադրանքները «իշխանության չարաշահման» մասին, որոնք միայն Կրեմլը և Վրաստանի ներկայիս կառավարությունն են համարում օրինական: Կալանքի տակ գտնվելու ընթացքում առողջությունս կտրուկ վատացել է: Հիմա ես մեռնում եմ», – գրել է Սաակաշվիլին։

Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ ինքը տառապում է «20-ից ավելի լուրջ հիվանդություններից», որոնք ձեռք է բերել բանտում։

«Իմ մահը կարող է քաղաքական քաոս առաջացնել Վրաստանում, բայց իմ նահատակությունը Ռուսաստանում իբրև հաղթանակ կդիտարկվի (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինի համար՝ հզոր խորհրդանիշ տարածաշրջանի և, հնարավոր է, աշխարհի բոլոր ղեկավարների համար, որոնք չեն կարողանում ընդդիմանալ ռուսական իմպերիալիզմին», – նշում է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահն իր առողջական ներկայիս վիճակի համար պատասխանատվությունը դնում է ՌԴ նախագահի վրա:

Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում 2021 թ. հոկտեմբերի 1-ին: Նա անցնում է մի քանի քրեական գործերով։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել են մինչև երեք տարվա ազատազրկման, երկրորդ դեպքում՝ մինչև վեց տարվա։

Բացի այդ, նա մեղադրվում է 2007 թ. նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ավերածությունների և պետբյուջեի միջոցների վատնումների համար. այդ գործերը դեռ քննվում են դատարանների կողմից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին երկար կմնա բանտում և կկրի ողջ սահմանված պատիժը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում