Գործը, որը վերաբերում է 2019-2021թթ. Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին արված նվերին, սկանդալ է առաջացրել Բրազիլիայում։
14 իր, որոնք որպես պետական նվեր չեն ներկայացվել Բրազիլիայի եկամուտների ծառայությանը, ներառում են ադամանդապատ սպիտակ ոսկյա «Rolex» գերթանկարժեք ժամացույց, շվեյցարական «Chopard»-ի մի զույգ շքեղ, ադամանդյա ճարմանդներ և «Chopard» զարդեր (տրված այն ժամանակվա առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին): Երեք հավաքածուների ընդհանուր արժեքը գնահատվել է 3,5 մլն դոլար: