Մեր հասարակությունը կորցնում է այն հատկությունները, որ նախկինում ունեցել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ դասախոս, Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Ասատրյանի խոսքով՝ հունվար-փետրվարը տնտեսական գնահատման համար լավ ամիսներ չեն: Տնտեսական գործընթացները կբացահայտենք առաջին կիսամյակը ամփոփելու ժամանակ․ «Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման տեմպը ցույց է տալիս մեր բոբիկությունը: Ռուս-ուկրաինական պատերազմը ողբերգություն է, բայց Հայաստանի համար շանս է:Իշխանությունները պետք է օգտվեն այս շանսից, բիզնեսից մինչև կադրեր պետք է հետ բերել Հայաստան: Այս հոսքերը կայուն չեն, մի օր ավարտվելու են․ իշխանությունը պետք է օգտվի այս շանսից: Այս ֆինանսական հոսքերը անարխիկ դրսևորումներ են, իշխանությունը զգուշավորություն չի ցուցաբերում»:










































