Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան սառեցրել է Իսրայելի հետ առևտրային ու ռազմական համաձայնագրերը։ Թուրքիայի վարչապետ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած համաժողովում հայտարարել է Իսրայելի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին.
«Մենք ամբողջությամբ դադարեցնում ենք պաշտպանական ու արդյունաբերական ոլորտներում առևտրային ու ռազմական կապերը։ Այդ գործընթացը կուղեկցվի նաև այլ պատժամիջոցներով»։
Էրդողանը հավելել է, որ այսուհետ Թուրքիայի ռազմածովային ուժերն ավելի հաճախ կերևան Միջերկրական ծովի արևելյան ջրերում։ .









































