Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի ֆոնդային բորսաների ակտիվ փոխգործակցությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար:

Մեր հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունը մեծ տեղ ունի, որը նաև, իհարկե, կարող է խթանել իշխանության մյուս թևերի համատեղ աշխատանքի առավել ակտիվացմանը: Մեր երկու երկրները դժվար ժամանակներ են ապրում: Մեր տարածաշրջաններում խաղաղ չէ: Համոզված եմ, որ մեր գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի տարածաշրջանի բարդ այս պայմաններում մենք հասնենք խաղաղության:

Եվ այս առումով Հայաստանի համար շատ կարևոր է, որ մեզ համար շատ բարդ, դժվար այս օրերին դուք մեզ հետ եք: Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը: Մեր համատեղ աշխատանքում մենք մեկ նպատակ ունենք որպեսզի ձեզ փոխանցենք այն տեղեկությունները, որ կան, խնդրելով ձեզ այդ հավաստի տեղեկությունները փոխանցել մեր բոլոր գործընկերներին այլ երկրների, որովհետև ցավոք սրտի, մեր հարևան երկիրն ապատեղեկատվություն տարածելու մեծ հնարավորություններ ունենալով, փորձում է մեր գործընկերներին փաստի առջև կանգնացնել, ասելով, թե իբր Հայաստանը չի ցանկանում խաղաղության բանակցություններ վարել, իբր Հայաստանը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Համոզված եմ, որ ձեր այցելությունն այս առումով շատ օգտակար կլինի»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռադոսլավ Ֆոգիելն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Միանշանակ, մենք բոլորս կհամաձայնենք այն մտքին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իրական դիվանագիտության էական մասն է կազմում: Մենք լիահույս ենք, որ թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիր մարմինների մակարդակներում մեր հարաբերությունները շարունակելու են խորանալ՝ դրական ուղղություն ստանալով: Մենք աշխատելու ենք տարբեր ոլորտներում, մեր համագործակցությունը ծավալվելու է տարբեր ոլորտներում, սակայն գլխավոր շեշտը դրվելու է անվտանգության հարցին թե՛ այս տարածաշրջանում, թե՛ Եվրոպայում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի ֆոնդային բորսաների ակտիվ փոխգործակցությանն ու վերջինիս ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ ձեռքբերված պայմանավորվածություններին և պատասխանատվությամբ է մոտենում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու դեմոկրատական արժեքների պաշտպանության սկզբունքներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք իրողությունների: Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, ինչպես նաև հումանիտար խնդիրների առաջնահերթությունն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում