ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերի բացահայտմամբ՝ WikiLeaks-ում ինչ-որ մի շարք սկսվեց Հայաստանի դեմ. մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ միաժամանակ ասելով, որ չի կարծում, թե դրան կարելի է լուրջ մոտենալ, քանի որ դա չի կարող լուրջ ազդեցություն ունենալ մեր երկրի վրա:
«Իհարկե, երբեմն լինում են դեպքեր, երբ իրականությանը մոտ են, հետևաբար պետք է նաև միաժամանակ հետևություններ անել, մտածել, խորհել»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:




































