Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան

2022թ. Հայաստանում գրանցվեցին աննախադեպ և անսպասելի մակրոտնտեսական ցուցանիշներ[1]: Համախառն ներքին արդյունքը 2022թ. կազմեց 8.496.777.9 մլն դրամ (19,5 մլրդ դոլար), կամ նախորդ տարվա նկատմամբ ՀՆԱ-ի ծավալի ինդեքսը գրանցեց 12,6% աճ[2]: Եթե 2021թ. տնտեսական տարին ամփոփվել է ՀՆԱ-ի ծավալի ինդեքսի 5,7 տոկոս աճով, ապա ինչպես վկայում է ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, 2022թ. այն գրեթե կրկնապատկվել է[3] (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. ՀՆԱ-ի ծավալի ինդեքսը 2022թ.[4] և 2021թ.[5]

Անխոս, նախանձելի և պարտավորեցնող ցուցանիշ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ վերջին 15 տարում նման երկնիշ ցուցանիշ չէր գրանցվել:

Ավելորդ չենք համարում նշել, որ նման երկնիշ տնտեսական աճը համաշխարհային տնտեսության մեջ մշտապես արձանագրվող երևույթ չէ, ուստի և նման իրավիճակները համեմատվում են արտառոց, անսպասելի իրադարձությունների հետ, օրինակ, «ճապոնական տնտեսական հրաշքը» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կամ «ասիական վագրերի» (Հարավային Կորեա, Թայվան, Թաիլանդ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ) հաջողությունները նախորդ դարավերջին: Այս խորապատկերին, պարզապես նշենք, որ այդ երկրներում տնտեսական «բումն» իրատեսական, տնտեսական ներուժի առավելագույնս օգտագործման և իրականացվող արդյունավետ, ճկուն տնտեսական քաղաքականության արդյունք էր, ինչը նշյալ երկրներին ապահովեց երկարաժամկետ տնտեսական առաջընթաց, շղթայաբար գեներացվող իրավիճակներ:

Արդ, ինչպիսի՞ մակրոտնտեսական ցուցանիշներ են նպաստել հայկական, առայժմ կարելի է ասել «տնտեսական հրաշք»-ին, հնարավո՞ր է այն շարունակական և շղթայական վարքագիծ դրսևորի, արդյո՞ք այն չի ներառում որոշակի տնտեսական ռիսկեր՝ ընդհուպ մինչև ազգային տնտեսական անվտանգություն: Վերոնշյալ հարցադրումների տիրույթում արձանագրենք այն իրողությունը, որ 2022թ. մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը 2021թ. համապատասխան ցուցանիշների հետ թույլ է տալիս եզրահանգել, որ նշյալ տիրույթում 2022թ. գրեթե բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների գծով նկատելի են դրական, վերընթաց զարգացումներ (տե՛ս գծապատկեր 2, 3):

Գծապատկեր 2. Տնտեսության հիմնական ոլորտների իրական ծավալների աճը (կրճատումը) 2021-2022թթ․, %[6]

Այսպես, օրինակ, 2022թ. արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն  ըստ տնտեսական գործունեության տեսակների նախորդ տարվա համեմատ աճել է 7,9%-ով[7], մինչդեռ 2021.-ին 2020թ. համեմատ նույն ցուցանիշը գրանցել է 3,3% աճ: Բազմիցս խոսել ենք[8] հետկորոնավիրուսային ժամանակահատվածում բոլոր երկրներում, նաև ՀՀ-ում տնտեսության դանդաղ վերականգնման մասին: Բայց և այնպես, 2022թ. արդյունաբերության ոլորտի նման զարգացումը, անշուշտ, վկայում է տնտեսության մեջ որոշակի դրական տեղաշարժերի մասին:

Այսպես, 2022թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր ենթաոլորտում (46,1%), չնայած հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում (B) գրանցվել է 3,2 տոկոսային կետով անկում: Մշակող արդյունաբերության ոլորտում (C) նկատելի է 13,5% աճ, հատկապես հետևյալ ենթաոլորտներում գրանցված աճի շնորհիվ, սննդամթերքի արտադրություն՝ 7,1%, մանածագործական արտադրատեսակների արտադրություն՝ 52,0%, պատրաստի մետաղե  արտադրատեսակների արտադրություն՝ 38,7%, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն՝ 51,8%, մեքենաների և սարքավորումների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում՝ 75,5%: Ընդհանուր առմամբ, արդյունաբերության ոլորտի հաջողություններն առավել հավաստի և հիմնավոր են համարվում, երբ դիտարկում ենք արդյունաբերական արտադրանքի արտադրության ինդեքսներն ըստ տնտեսական գործունեության տեսակների (B+C+D+E)[9]: 2021թ. հիշյալ ինդեքսը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ գրանցել է -3,9% անկում, մինչդեռ 2022թ.՝ 3,5% աճ: Վերջինս գերազանցապես պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում «Մշակող արդյունաբերության» զգալի մասնաբաժնով (67,4%): Ոչ պակաս ազդեցություն են ունեցել նաև «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» (19,3%) և «Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում» (12,3%) բաժինները: Ավելին, 2022թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում «Մշակող արդյունաբերության» կառուցվածքում շարունակել է առաջատար լինել «Սննդի արդյունաբերությունը»՝ 38,5% մասնաբաժնով:

Մեր կողմից ուսումնասիրվող նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են 16,1%-ով՝ 2021թ. համեմատ, մինչդեռ 2021թ. արդեն երկրորդ կիսամյակում տնտեսության զարգացման տեմպերը սկսել են նվազել, և դրանով  պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները դրսևորել են նվազման միտումներ և կազմել են -0,6%:

Մտահոգիչ է գյուղատնտեսության արտադրության ծավալների շարժընթացը: Իրողություն է, որ վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում անկման միտումներ են, և 2022թ. գրանցված 0,4% ցուցանիշը որևէ առաջընթացի մասին չի վկայում:

Աննախադեպ՝ 12,5%, տնտեսական աճ է գրանցվում շինարարության ոլորտում: Վերջին տարիներին շինարարության ոլորտի ուղեգիծը վերընթաց է, պայմանավորված նախկինում եկամտային հարկի վերադարձի մեխանիզմով, իսկ կոնկրետ 2022թ.՝ ենթաոլորտում շահութաբերության անհամեմատ բարձր նորմայով և ինչու չէ նաև թե՛ ներքին և թե՛ արտաքին աճող պահանջարկով:

ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճին, կարծես թե արդեն որպես օրինաչափություն, նպաստել է առևտրի շրջանառությունը, այն կրկնապատկվել է 2021թ. համապատասխան ցուցանիշի համեմատ և դրսևորել է 17% աճ: Ընդ որում, 2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. հունվար դեկտեմբերի համեմատ 26,6% աճ է գրանցվել «Մեծածախ առևտրի» ենթաոլորտում և 47.2% աճ՝ «Ավտոմեքենաների վաճառքի» ենթաոլորտում: Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքում, ըստ առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակների, առաջին հորիզոնականում խանութներն են՝ 79,4% մասնաբաժնով, ապա անվիճելի է այն փաստը, որ ոլորտի նման հաջողությունները հիմնականում պայմանավորված են ռելոկանտների և զբոսաշրջիկների զգալի պահանջարկով: Ինչ վերաբերում է ծառայությունների ծավալի աճին, գրեթե 4 անգամ աճը (28,2%) նախորդ տարվա համեմատ դարձյալ վկայում է չգեներացվող այնպիսի ծառայությունների ակտիվացման մասին, որոնք ներառական չեն, այսպես օրինակ, «Խաղատների գործունեություն»՝ 44,2% աճ: Սակայն հուսադրող է դինամիկան «Տեղեկատվություն և կապ»՝ 42.0%, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 75,70%, «Ծրագրային ապահովության մշակում և հարակից գործողություններ»՝ 80,7%, «Տրանսպորտ»՝ 39,1%, «Բանկերի գործունեություն»՝ 67,7% և նմանատիպ ու հարակից ծառայություններ մատուցող այլ ենթաոլորտներում:

Այսպիսով, ըստ տնտեսական գործունեության տեսակների խոշոր խմբավորումների (ՏԳՏԴ խմբ. 2)՝ 2022թ. տոկոսներով արտահայտված ՀՆԱ-ի նկատմամբ առաջատարն[10] «Առևտուր և ծառայություններ»-ն են՝ 55,2%, որին հաջորդում է «Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկան» բաժինը՝ 18,8% մասնաբաժնով: Վերջինիս, ինչպես նշեցինք, նպաստել են «Տեղեկատվություն և կապ», «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն», «Առևտուր» ենթաոլորտները:

2022թ. արձանագրված երկնիշ տնտեսական աճին նպաստել են նաև արտաքին տնտեսական կապերը (տե՛ս գծապատկեր 3):

Գծապատկեր 2 Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հավելաճի (կրճատման) տեմպերը 2021-2022թթ․, %[11]

Մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում արտառոց աճ է գրանցվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում, այն 2022թ. նախորդ ժամանակահատվածը գերազանցել է գրեթե 4 անգամ, ընդ որում, արտահանումն աճել է 77,7%-ով, իսկ ներմուծումը՝ 63,5%-ով, կամ կարող ենք արձանագրել, որ 2021թ. համեմատ 2022թ. արտահանումն աճել է 4 անգամ, գրեթե նույնքան էլ ներմուծումը:

Ընդ որում, արտաքին առևտրի աշխարհագրական և ապրանքային կառուցվածքի նույնիսկ հպանցիկ դիտարկումը փաստում է, որ 2022թ. հունվար-դեկտեմբերին նախորդ  տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Ռուսաստանի Դաշնություն այն աճել է 45,0%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով գրեթե երկու անգամ, իսկ դեպի Եվրամիություն արտահանումն աճել է 14,4%-ով՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով գրեթե 1,5 անգամ նվազում: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ներմուծումն անհամեմատ կրճատվել է Ռուսաստանի Դաշնությունից 4,5 տոկոսային կետով և ավելացել Եվրամիությունից՝ 1 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքին, ապա տևական ժամանակ է, ինչ վերջինս էական փոփոխությունների չի ենթարկվում[12]: Հիմնականում արտահանվում և ներմուծվում են սպառողական նշանակության ապրանքներ և ծառայություններ:

2022թ. ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների վերոգրյալ հակիրճ ուսումնասիրությունը եզրափակենք այն իրողությամբ, որ նշյալ ժամանակահատվածում սպառողական գների համաթիվն ավելացել է 1,4 տոկոսային կետով՝ 2022թ. կազմելով 8,6%, գրեթե 1,5 անգամ գերազանցելով սահմանված սանդղակը: Սպառողական գների աճին նպաստել է պարենային ապրանքների (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճը, համապատասխանաբար՝ 112,5%, 107,0% և 105,2%[13]: Այս հարթության մեջ միջին ամսական անվանական աշխատավարձի գրեթե կրկնակի աճն ամենևին չի վկայում բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման մասին: Ավելին, նշենք, որ ՀՀ-ում 2021թ. աղքատության մակարդակը կազմել է 26,5%[14], շարունակում է պահպանվել ծայրահեղ աղքատությունը՝ 1,5%, սրվում է «նոր աղքատների» հիմնախնդիրը[15]: Նման պատկեր ստեղծվում է գերազանցապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ֆինանսաբանկային համակարգում, մասամբ՝ հանքագործական արդյունաբերության ոլորտում անհամեմատ բարձր աշխատավարձի մակարդակի միջինացման արդյունքում:

Այսպիսով, որո՞նք են 2022թ. հայաստանյան «տնտեսական հրաշք»-ից բխող անհանգստությունները:

Արդեն իսկ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի 2023թ. հունվարյան հրապարակումից[16] տեղեկանում ենք, որ 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ ամբողջ արդյունաբերությունը գրանցել է 1,4% աճ, այլ կերպ դրսևորել է նվազման միտումներ: Օրինաչափորեն վերը ներկայացված հակիրճ վերլուծությունից եզրահանգում ենք, որ արդյունաբերության ոլորտի զարգացումը պետք է գերազանցապես պայմանավորված լինի մշակող արդյունաբերության ակտիվ դերակատարմամբ: Մինչդեռ փաստ է, որ արդյունաբերության ոլորտի դինամիկան հիմնականում պայմանավորված է չգեներացվող, ոչ ներառական ենթաոլորտներում արդեն երկար տարիներ արձանագրվող աճի տեմպերով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ոլորտին, ապա ՀՀ Վիճակագրական կոմիտեի հիշյալ հրապարակումից տեղեկանում ենք, որ այն 2023թ. հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 93,8%-ով, ներմուծումը՝ 72,5%-ով, իսկ արտահանումը՝ 2,3 անգամ[17]: Եթե տնտեսության մեջ չի գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալների շոշափելի աճ, ավելին, նկատելի են անկման տեմպեր, հետևաբար արտաքին առևտրի ոլորտում նման իրողությունը պայմանավորված է արտաքին գործոններով, այլ կերպ արտահանման ծավալների նման աննախադեպ աճը պայմանավորված է վերաարտահանման գործարքներով:

Ի լրումն ասվածի՝ արձանագրենք, որ նախորդ տարվա տնտեսական երկնիշ աճն արդեն 2023թ. առաջին ամիսներին որոշ մակրոտնտեսական ցուցանիշների գծով հետընթաց է գրանցում, իսկ աճի տեմպեր ապահովող ոլորտներում իրավիճակն ամենևին պայմանավորված չէ ներքին գործոններով: Ավելին, աշխարհաքաղաքական իրավիճակն ի զորու է մատուցել միանգամայն անսպասելի զարգացումներ:

Հավելենք նաև, որ համաշխարհային տնտեսության մեջ շարունակվում են բացասական զարգացումները, այն է՝ պարենային հիմնախնդիրներ, էներգակիրների բարձր գներ, ֆինանսական շուկաների անկայունության դրսևորումներ, աղքատության մակարդակի խորացում:

Տրամաբանական է, որ Հայաստանն իր «տնտեսական հրաշքով» ի զորու չէ դիմակայել հիշյալ մարտահրավերներին և չեզոք վարքագիծ դրսևորել: Բանն այն է, որ մենք իրականում 2023թ. չենք կարող ապահովել նման երկնիշ տնտեսական աճ, ավելին, պահպանվում է  աղքատության բարձր մակարդակը[18], շարունակվում է գնաճը[19] և ամենակարևորը՝ շարունակվում է պահպանվել ազգային դրամի արժևորման գործընթացը[20], ինչը հղի է բազում ու բազմաշերտ ռիսկերով: Ազգային տնտեսական անվտանգության առումով նման զարգացումների  շարունակականությունն աղետալի իրավիճակ կարող է ստեղծել նաև ՀՀ պետական պարտքի շրջանակներում: Սրանք բացասական ազդակներ են ՀՀ տնտեսության 2023թ. զարգացումների տիրույթում:

Ի՞նչ ենք առաջարկում.

  • ՀՀ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոնսոլիդացում: Դրամավարկային քաղաքականության կարևոր գործիքներից մեկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման բացասական հետևանքները հարկ է չեզոքացնել հարկաբյուջետային քաղաքականության ճգնաժամային իրավիճակներում կիրառվող միջոցառումներով, մասնավորապես բիզնես միջավայրին նպաստող հարկային քաղաքականությամբ կամ հայաստանյան  «տնտեսական հրաշք»-ի արդյունքում առաջին հորիզոնականներում  հայտնված ոլորտների նկատմամբ որոշակի կոշտ գործիքների կիրառմամբ:
  • 2022թ. արտաքին գործոններով պայմանավորված՝ նման ձեռքբերումների հիման վրա ձևավորել «ապահովագրական բարձիկներ»՝ վերոնշյալ մարտահրավերներին որոշակիորեն անցնցում դիմակայելու նպատակով, ինչը ենթադրում է կառավարության կողմից առանձին ոլորտներում գեներացված ռեսուրսների վերաբաշխման արդյունավետ քաղաքականություն:
  • ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների հստակեցում, ինչն օրվա հրամայականն է և որին հարկ է ուղղել մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների ողջ ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում