Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

ՀԱՊԿ-ը չի կարող մեզ աջակցել յուրայինների դեմ կռվում, իսկ դիտորդներ մենք արդեն ունենք ԵՄ-ից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ – ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից և այլ տեսակի օգնության ցուցաբերելու», – այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ պաշտոնյան՝ չհստակեցնելով, թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը։

Շուվալովը միայն նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի՝ ընթացքի մեջ գտնվող որոշման նախագծում:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  անդրադառնալով Շուվալովի  հայտարարություններին արձագանքեց՝ «կուդա ձենուցա».«Իրենք անպայման կփոխեն իրենց վարքագիծը, եթե մեր կողմից ստանան համապատասխանա կեցվածք, տեսնեն մեր կեցվածքը, դիրքավորումն ու  հստակ որոշումը։Իհարկե նրանք հիմա  հետողորմյա են անում, իրենց վարքագծում փոփոխություններ են մտցնում։ Սակայն միևնույն է՝ մենք նրանց հետ չենք, իրենք դա գիտեն, գիտեն, որ յուրային չենք, այլ աշխարհակարգ, այլ քաղաքակրթություն է, այլ երկիր ենք, դրա համար մեր շահերը չեն կարող համընկնել ՀԱՊԿ երկրների շահերի հետ, նրանց դաշնակցիները մեր դաշնակցիները չեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Արշակյանի՝ նրանք չեն կարող մեզ աջակցել յուրայինների դեմ կռվում, իսկ դրա ապացույցն այն է, որ նրանք երկու տարի հետո հայտարարում են, որ կարող են դիտորդ ուղարկել.«Նրանք նախևառաջ պետք է հայտարարեն, որ դատապարտում են մեր դեմ գորոծղություններ կատարող երկրին կամ երկրներին, պետք է սպառնան նրանց, ու դա պետք է գործանականում լինի, հետո նոր հայտարարությունը։ Նրանց ռազմածովային նավատորմը պետք է շրջափակի Բաքուն, այն արդեն պետք է Ապշերոն թերակղզին փակած  լիներ Ադրբեջանի համար։ Կարմիր խաչն ու «կիսալուսինը» պետք է հումանիտար միջանցք բացեին Բաքվից դուրս եկողների համար։ Նրանք պետք է այդպես իրենց պահեին։ Իսկ նման հայտարարությունները  մեր երկրի օգտակար իդիոտների համար է։ Այն  ուշացած է, լավը չէ, տեղին չէ»,-եզրափակեց Արշակյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նշում է՝ նման հայտարարություններին դժվար է լուրջ վերաբերել.«Սա շատ նման է նրան, թե ինչ է լինում, երբ գայլերն իրենց օգնությունն են առաջարկում, օրինակ, ոչխարների հոտը պաշտպանելու հարցում։ Երբ աղվեսն առաջարկում է իր օգնությունը թռչնաբուծական ֆաբրիկայի պահակ լինելու հարցում, դա ծիծաղելի է բոլորի համար, բացի հավերից»,-«Առաջաին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ գուցե դա ռուսական հատուկ հումոր է, իզուր չէ, որ ԿՎՆ-ը երկար ժամանակ ԿԳԲ-ի նախագծերից մեկն էր.«Կարծում եմ՝ պետք է հումորով վերաբերել դրան, շնորհակալություն հայտնել։ Գուցե մենք կարող ենք առաջարկել մեր դիվանագիտական օգնությունը՝ Ուկրաինայի հետ բանակցություններում։ Ավելի լուրջ քայլ մտքովս չի անցնում։ Սա նաև հեգնանք է իրենց կողմից։ ՀԱՊԿ-ը ոչ թե դիտորդ, այլ պաշտպանական կազմակերպություն և եթե առաջարկում է  դիտորդական առաքելություն, ապա մենք այդպիսին արդեն ունենք Եվրամիությունից»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում