Լավ կլիներ, որ ընդհանրապես այդ լուսանկարները չտարածվեին, այդ խոսակցությունները չլինեին: Դրան այսքան մեծ հրապարակայնություն տալը ճիշտ չէ: Եթե դերասանուհուն ինչ-որ ֆիլմից հեռացրել են, դա հեռուստաընկերության խնդիրն է, քանի որ ինքն է որոշում` հեռացնել, թե պահել իր աշխատողին: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց երգիչ Նարեկ Բավեյանը` մեկնաբանելով դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցում հայտնված լուսանկարները ու մամուլում նրա շուրջ պտտվող խոսակցությունները:
«Գեղեցիկ չէ նաև երևույթը, քանի որ որքան տեղյակ եմ`նա ամուսնացած է, երեխա ունի: Այդ ամենը հաշվի առնելով` երևույթը տգեղ է, բայց դա դարձնել քննարկումների առարկա, դրա մասին անընդհատ խոսելը ճիշտ չէ»,- նշեց երգիչը` ընդգծելով, որ հասարակությունն առհասարակ հետաքրքրվում է ցանկացած սկանդալային երևույթներով ու ինտրիգներով:
«Մարդկանց շատ չնչին առիթ է պետք պատմություն դարձնելու, չոփը գերան սարքելու համար, թեև սա չնչին առիթ չեմ համարում: Սիրում է հասարակությունը բամբասանքներ: Դրա դեմ ոչինչ անել չես կարող»,- նկատեց երգիչը:
Ինչ վերաբերում է այդ ամենի վերաբերյալ հասարակության բուռն արձագանքին, ապա նա նշեց, որ «նորմալ է, որ մարդիկ հետաքրքրասեր են»:
«Մասայականություն վայելող ինչ-որ անձնավորության հետ կապված դեպք հետաքրքրում է մարդկանց, ընդամենը պետք էր կանխել, որպեսզի խոսակցություները չտարածվեին»,- հավելեց Ն.Բավեյանը:







































