Արհեստական բանականության տեղադրումը Հայաստանին մեծ ապագա է խոստանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նորարար դիզայներ Արտակ Սևադան:
Արտակ Սևադան կարծում է, որ պետք է գործել հիմա, Հայաստանն ու Սփյուռքը պետք է ունենան մեկ կրիպտոարժույթ. «Երբ ամեն անգամ խոսում եմ Հայաստան-Սփյուռք մեկ կրիպտոարժույթ ունենալու մասին, ԿԲ-ում մի քանիսի ճնշումը բարձրանում է»: Արտակ Սևադան հավատում է, որ ապագայում Հայաստանը տիեզերական երկիր դառնալու մեծ շանս ունի:









































