
ԱՄՆ անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին «ծիծաղելի» է անվանել ՌԴ ՊՆ որոշումը, որը պետական պարգևներ է շնորհել Սու-27 կործանիչի այն օդաչուներին, որոնք ուղեկցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը մինչև Սև ծովում կործանվելը։
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն չգիտի՝ օդաչուն միտումնավոր է խոցել է MQ-9 անօդաչու թռչող սարքը, թե ոչ, «բայց նա դա արել է»․ «Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք խիզախության համար մրցանակ շնորհել օդաչուին, ով, վատագույն դեպքում, չարամտորեն վտանգի տակ է դրել իրեն և ամերիկյան ունեցվածքը, իսկ լավագույն դեպքում՝ պարզապես ապուշ է», – ավելացրել է Քիրբին: