Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հնարավոր է սա 3 մարդ, զինվորական համազգեստ and դրսում նկարն է
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են, զինվորական համազգեստ and գրասենյակ նկարն է
Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։
Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:









































