Friday, 12 06 2026
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը

WikiLeaks. Առանց Աստվածաշնչի և Աստծո՝ անհնար է Վրաստանի ղեկավարումը

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է վրաց եկեղեցուն։ 2008 թվականի դեկտեմբերի 8-ին Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Տեֆտը «Առանց Աստվածաշնչի և Աստծո՝ անհնար է Վրաստանի ղեկավարումը» խորագրով հաղորդագրություն է ուղարկել Վաշինգտոն, որում նկարագրում է Վրաց Ուղղափառ եկեղեցու և իշխանությունների, քաղաքացիական հասարակության ու ընդդիմության փոխհարաբերությունները։

Դրանում նշված է. «Վրաստանի ուղղափառ եկեղեցին վրացական հասարակության կարևոր մասն է, և շատերի համար հենց նա է որոշակիացնում վրաց ազգին պատկանելու հանգամանքը։ Այն ոչ էթնիկ վրացիները, որոնք չեն ասոցացվում ուղղափառ եկեղեցու հետ, քաղաքական իրավունքների կորստյան սպառնալիքի տակ են։ Վրացիների մեծ մասը՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական հասարակությունը, ակնհայտորեն չեն ընդդիմանում եկեղեցուն։

Պատրիարք Իլյա 2-րդը խորաթափանց դիվանագետ է, որն ակտիվորեն հետաքրքրվում է երկրի ներքին քաղաքականությամբ։ Դա մասնավորապես վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական շրջաններին։ Այս համատեքստում նա անգամ մեկնել է Ռուսաստան և հանդիպումներ ունեցել տարածաշրջանային քաղաքական առաջնորդների հետ։

Վրաստանի անկախության ձեռք բերումից հետո պատրիարքի դերը կտրուկ աճել է։ Հենց պատրիարքն է մկրտել Էդուարդ Շևարդնաձեին, իսկ հետո իր աջակցությունը հայտնել «Վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկած առաջնորդներին և մասնավորապես Միխեիլ Սաակաշվիլիին։ Պատրիարքը 2004 և 2008 թվականներին ներկա է գտնվել Սաակաշվիլիի երդման արարողություններին։

Պատրիարքը նաև հաճախ է ներկա գտնվում Սաակաշվիլիի հրապարակային ելույթներին։ Ամեն տարի պատրիարքը ներկա է գտնվում անկախության օրվան նվիրված շքերթին և կանգնում նախագահի կողքին։ Բացի այդ, Սաակաշվիլիին և նրա կառավարության անդամներին կարելի է տեսնել կիրակնօրյա աղոթքների ժամանակ։

Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ նաև արմատականները, պաշտպանում են եկեղեցու շահերը՝ ամեն գնով ընդդիմանալով ուղղափառ եկեղեցու դեմ քայլերին։

Վրաստանի ուղղափառ եկեղեցին Սաակաշվիլիի վարչակազմի ազդեցիկ ու անփոխարինելի դաշնակիցն է։ Ներկայումս եկեղեցին աջակցում է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը։ Սակայն եթե դա փոխվի, ապա եկեղեցին կվերածվի իշխանությունների ազդեցիկ հակառակորդի և մեծապես կազդի Վրաստանի արտաքին քաղաքականության վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում