Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում երեք տարի անց կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը Գլխավոր դատախազության և Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի միջև։ Ա. Մանուկյանի միջև 2023 թվականի փետրվարի 17–ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը։ Վերջինս պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքների 85,2 տոկոսը։

Նշված համաձայնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին հաստատման նպատակով ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։

Դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է, ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնության առարկա գույքի նկատմամբ սահմանվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հաշտության պայմանագրերը կնքվում են վարչապետի ձևակերպմամբ, «փոքր ձկների» հետ, նշեց, որ  իրականում հիմա փոքր ձուկն է համաձայնել հաշտության համաձայնագիր կնքել, կնքել են նրա հետ, իսկ «մեծ ձկները» չեն համաձայնում համաձայնագիր կնքել։
«Հայցերը նաև «մեծ ձկների» դեմ են ներկայացվում, նաև Հովիկ Աբրահամյանի, և հույս ունեմ, որ ինչ-որ պահի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պահով էլ կներկայացվի: Բայց այստեղ կա Ռուսաստանի դիմադրությունը, որը դեմ է նախկին ղեկավարների նկատմամբ հետապնդում իրականացնելուն, և հավանականությունը, որ այդ երկուսի դեմ կգնան, մեծ չէ։

Կուզեինք, որ ավելի արագ լիներ, բարդ պրոցես է սա, այդ վարչությունը վեց հոգի աշխատող ունի, վեց հոգի և այդքան թալանված գույք»,-հավելեց Իոաննիսյանը:

Նա նաև նշեց, որ այդ մարդիկ թալանածը վերադարձնում են և թղթի վրա այլ հանցագործություններ չկան, իրենց ձեռքերի վրա արյուն չկա, ապա հանրությունը հիմք չունի հավերժ չներելու նրանց, բայց ամեն դեպքում ոմանց վրա արյուն կա, օրինակ Ռոբերտ Քոչարյանի։

Իոաննիյանն ընդգծեց, որ եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի, այդ մարդիկ պետք է պատժվեն։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կան մեծ թվով գործեր, բայց այդ մեծ գործերով արդյունք չունենք. «Ոչ կարևոր դերակատարներ են, փոքր «ռանգի» մարդկանց ենք տեսնում, իսկ Հովիկ Աբրահամյանի նման մարդկանց գույքը կարողանում են անհասկանալի ձևով կալանքից հանել։ Կասկածելի պրոցեսներ են տեղի ունենում։

Առհասարակ այս կիսագաղտնի, ոչ թափանցիկ գործընթացները լուրջ կասկածների տեղիք են տալիս, թե ինչի հիման վրա է այդ հաշտությունը տեղի ունենում։ Ես, անկեղծ ասած, այնքան էլ դրական վերաբերմունք չեմ ունեցել, իսկ պրոցեսները ցույց են տալիս, որ թափանցիկության բացակայությունը  շատ մեծ կասկածների տեղիք է տալիս։ Ենթադրյալ հանցագործություններ կատարածները, կոռուպցիոներները շատ լավ կարողանում են պահել իրենց թալանածը».-ասաց նա:

Հարցին, թե առհասարակ ինչպես պետք է լինի այդ մարդկանց և հասարակության հաշտությունը, երբ կա ծայրահեղ անտագոնիզմ նրանց նկատմամբ, իրավապաշտպանը նկատեց, որ գուցեև  իրավական պրոցեսը այդքան նախընտրելի չէր լինի, որքան քաղաքական պրոցեսը. «Սոցիալական արդարությունը վերականգնելու հնարավորություն նախ պետք է լիներ, ոչ թե անհասկանալի գործընթացներ, որոնց հետ կապված հանրությունը որևէ բան չի հասկանում»:

Կարապետյանցի խոսքով՝ երեք տարի անց էլ չունենք արդյունք. «Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քայլեր են անում, ըստ նպատակահարմարության քրեական գործեր են հարուցվել, հետո ըստ նպատակահարմարության կարճվել են, ինչպես եղավ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված և կասեցված գործերի դեպքում, որոնք լուրջ կասկածի տեղիք են տալիս»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում