51-ամյա ֆրանսիացին, որն ապրում է Նիցցա քաղաքում տուգանվել է 8.5 հազար եվրոյով այն բանի համար, որ չի կատարել իր ամուսնական պարտականությունները: Այս որոշումը դատարանը կայացրել է` հիմնվելով Քաղաքացիական օրենսգրիք 215 հոդվածի` «Ամուսինները փոխադարձաբար պարտավորվում են ապրել միասին» հոդվածի վրա: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Դատարանը պարզաբանել է, որ ներկա պահին այդ օրենքը նախատեսում է, որ «սեռական հարաբերությունները պետք է դառնան ամուսնական կյանքի մի մասը»: Այս իրավական որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկու տարի առաջ 47-ամյա ֆրանսուհին դիմել էր դատարան` ամուսնալուծության հայցով` մեղադրելով ամուսնուն ննջարանում ակտիվություն չցուցաբերելու համար:
Նիցցայի դատարանի դատավորը ամուսնալուծության որոշում էր կայացրել` սահմանելով, որ դրա լիակատար պատասխանատվությունն ընկնում է ամուսնու` Ժան Լուիի վրա: Սակայն նրա կնոջ համար դա բավարար չէր, և նա պահանջեց 10 հազար եվրո փոխհատուցում` 21 տարի առանց սեռական կյանքի ապրելու համար:











































