Կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում քննարկելու է պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը 17 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը: Այդ 17 հազար եվրոն նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը կայացրած երկու վճիռների պահանջները կատարելու համար: Այսպես, «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործերով Եվրոդատարանը համապատասխանաբար այս տարվա մարտի 16-ին և հունվարի 15-ին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետությանը և վերը նշված քաղաքացիների խախտված իրավունքների արդարացի փոխհատուցման ( ոչ նյութական վնասի փոխհատուցման) գումար է սահմանել համապատասխանաբար հազար և 16 հազար եվրո: