Wednesday, 22 03 2023
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ռուսաստանը փորձում է հերթական ցեղասպանությանը ենթարկել հայ ժողովրդին
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակլվել է
Պրոցեսը պետք է ամբողջությամբ տեղափոխել արևմտյան հարթակ՝ Մոսկվայից հեռու
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Արևմուտքի պատասխանը Չինաստանի նախագահի Մոսկվա այցին
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
Մենք պետք է հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան
14:30
Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին
Վարորդը չի ենթարկվել «կանգ առ» հրահանգին. 26-ամյա պարեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է
14:12
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բացահայտվել է կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի երկուական դեպք
«Հայոց օր» ԱՄՆ-ում
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ. ՊԵԿ
Մոլորության և անփութության արդյունքո՞ւմ էր մոլորված զինծառայողը դարձել գերեվարված
ՍԱՏՄՆ-ն կասեցրել է «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Լուրերի օրվա թողարկում 14:00
14:01
Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները համաձայնել են ԵՄ խաղաղության ծրագրին
Ալիևի արածը մանր վրեժխնդրություն է, ավելի լուրջ ու վտանգավոր են Իրանի շուրջ զարգացումները
13:58
Հեղուկ գազի արտահանումը ԱՄՆ-ից ԵՄ կրկնապատկվել է
«ԻՆՏԵԳՐՈՒՄ» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա
Ուղիղ եթերի ժամանակ Սոլովյովի հյուրն ուշագնաց է եղել
«Ավետեցիք», թե Քոչարյանը դեռ շատ անելիքներ ունի. պիտի պատրաստվենք ասելու՝ շնորհակալություն, դրա կարիքը չունենք. Վիգեն Խաչատրյան
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
13:15
Մենք պետք է ավելին անենք եվ անենք արագ
Ադրբեջանը կրակելէ Ճարտարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ
ՍԴ դատավորի նկատմամբ այս պայքարը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը. Վահագն Ալեքսանյան

ԱՄՆ-ին հիմա ձեռնտու չէ նեղացնել Հայաստանին․ կտրուկ քայլերի չի գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

Պարոն Մակարյան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) ֆիզիկական անձանց համար ապրիլի մեկից 1000 եվրոյի չափով ապրանքների անմաքս ներմուծման շեմը կարող է վերադառնալ նախկին 200 եվրոյի մակարդակի: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել այս փոփոխությունը։

Առաջին հերթին ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությունը խթանելու խնդիր կա ԵԱՏՄ երկրների միջև, բայց սա նաև թելադրված է ընդհանուր պատժամիջոցներով, որոնք փոխել են իրավիճակը։ Այդ երկրների էկոնոմիկան էականորեն վերադասավորվել է, Ռուսաստանի, Բելառուսի էկոնոմիկան է վերադասավորվել, Ղազախստանը Չինաստանի հետ համագործակցության շնորհիվ կարողանում է որոշակիորեն իր իրավիճակը բալանսավորել կամ լավացնել, նույնն էլ Ղրղզստանը։

Հայաստանում բավականին տնտեսական ակտիվություն է։ Սա առաջինը կբերի նրան, որ էականորեն կխթանի ներքին առևտուրը։ Այսինքն՝ մոտիվացիա առաջացնել ներսում արտադրելու, ներսում վաճառելու համար։ Եթե նախկինում ինչ արտադրում, վաճառում էին, մի տուրք էր, հիմա այդ տուրքը ոչ միայն կլավացնի, այլ այդ ապրանքները կարող են էժանանալ և հեշտ մատակարարվել, այլ նաև կառաջացնի նոր մոտիվացիա նոր արտադրությունների ստեղծման համար, որպեսզի այդ շուկան ավելի լավ օգտագործեն և առևտի զարգացնելու հնարավորությունը մաքսատուրքի ցածրացման պայմաններում լավացնեն։ Երրորդ՝ ապրանքների ու ծառայությունների էժանացման կարող է հանգեցնել, որովհետև հինգ անգամ նվազելը քիչ գումար չէ, և փոքր բիզնեսի համար շատ էական է դառնում այս փոփոխությունը։ Եվ այն երկիրը, որն ավելի բարեկեցիկ է ԵԱՏՄ-ի մեջ արտադրություններ կամ ծառայություններ զարգացնելու համար, սա նաև կարող է խթանել, որ օգտագործելով տվյալ երկրի բարեկեցությունը, գումարած դրան մաքսատուրքի լավացման առավելությունը կիրառելով` Հայաստանը քանի որ լավ վերադասավորում ունի, կարող է մեր դեպքում առաջացնել դրական էֆեկտներ: Հայաստանը բավական լավ տնտեսական միջավայրում է, բավական մեծ տնտեսական աճ ունի և ինքը պատժամիջոցների հետ առանձնապես խնդիր չունի: Այսինքն՝ Հայաստանի գրավչությունը արհեստականորեն կարող է էլի ավելանալ:

Հայաստանը պատժամիջոցների տակ չէ, սակայն ԱՄՆ-ից հայտարարություններ են արվում, որ Հայաստանը այն երկրների ցանկում է, որի ընկերությունների միջոցով Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները: Այս առումով վտանգներ չեք տեսնո՞ւմ:

Վտանգներ միշտ էլ կան, որովհետև ԱՄՆ-ի կառավարությունը հիմա չէ, որ Հայաստանին զգուշացնում է: Ես հիշում եմ, որ դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ի համապատասխան դեպարտամենտից եկել էին, դեսպանատանը հանդիպումներ եղան, իրենք խոսում էին դեռ Հյուսիսային Կորեայի, Իրանի, նաև Ռուսաստանի պաշտոնյաների և շատ քիչ ընկերությունների նկատմամբ սանկցիաների մասին: Այդ սանկցիաների պատմությունը 8-10 տարվ պատմություն ունի: Իրենք զգուշացնում են, որ այն ընկերությունները, որոնք ցուցակների մեջ են կամ այն ապրանքները, որոնք ուղղված են հատկապես Ռուսաստանի էլեկտրոնիկայի, ռազմական արդյունաբերության զարգացմանը, պետք է այդ ուղղություններով մատակարարներ չլինեն: Հիմա իրենք այդ ցանկն ընդլայնել են՝ ընդգրկելով նաև տնտեսության այլ ուղղություններ: Հայկական ընկերություններն ի՞նչ են անում. Հայաստանը ԵԱՏՄ երկիր է, ինքը փորձում է ցույց տալ, որ դա արտադրվում է Հայաստանում: Կարող է որոշ ապրանքներ ՀՀ-ում չեն արտադրվում, բերվում, վերաձևակերպվում են, բայց շատ բաներ Հայաստանում կարող են արտադրվել, քանի որ պահանջարկը ՌԴ-ում կա, իսկ Ռուսաստանը ԱՄՆ-ից ու Եվրոպայից չի կարող ներմուծել, հետևաբար, կներմուծի ասենք ԵԱՏՄ երկրներից, այդ թվում՝ Հայաստանում: Հիմա մեղադրել Հայաստանին, թե ինչու ես մատակարարում, ճիշտ չէ:

Ի վերջո, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և դրա շրջանակներում ինքն այդ գործողություններն իրավունք ունի կատարել: Բանկերն իրենց հերթին ֆիլտրում են, բծախնդիր նայում են, չեն փոխանցում, փաստաթղթեր են կցում, ստանում տեղեկատվություն՝ այդ գործարքը կատարեն, թե չկատարեն, և այս առումով, իհարկե, կան խոչընդոտներ, բայց բիզնեսի հնարամտությունները ցույց են տալիս, որ որոշակի բաներ կարող են բերել, ձևափոխել, ուղարկել Ռուսաստան։ Օրինակ՝ տեսեք, Եվրոպան նույն կերպ աչքերը փակել է, ներմուծում է ռուսական գազ Ադրբեջանի միջնորդությամբ, և համարում է, թե իբր ադրբեջանական գազ է գնում, մինչդեռ դա այդպես չէ։ Տնտեսական շահը, էգոիզմը դառնում են սանկցիոն քաղաքականության մեջ գերակշռող։ Կարծում եմ՝ Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ կապված իր վերաբերմունքը, քննադատությունները արտահայտում է, մյուս կողմից Եվրոպայի՝ Հայաստանին իր ազդեցության տակ տանելը, առայժմ կտրուկ քայլերի չեն գնա, ԱՄՆ-ին հիմա ձեռնտու չէ նեղացնել Հայաստանին։ Քանի որ Հայաստանին եթե նեղացնեն, նորից կվերադառնա Հայաստանը ռուսական կողմ։ Ուստի կոմպրոմիսի են գնում։

-Հայաստանի միջոցով Եվրոպայից ամենաշատը ի՞նչ է արտահանվում Ռուսաստան՝ «արտադրված է Հայաստանում» ձևակերպմամբ։

-Հիմնականում պահեստամասեր, համակարգիչներ, տեխնիկա, մարտկոցներ և այլն։

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում