Եվրոպայում երեք մարմին պետք է որոշեն, որ պատժամիջոցներ սահմանվեն Ադրբեջանի նկատմամբ․ մեկ հանգրվան անցել ենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Հիլդա Չոբոյանը` անդրադառնալով Եվրախորհրդարանի որոշմանը:
Չոբոյանը կարծում է, որ ակնկալիքներից առաջ պետք է հասկանալ ինչ է իրենից ենթադրում Եվրախորհրդարանի որոշումը. «Եվրախորհրդարանը չի կարող ԵՄ դիրքորոշումը հաստատել: ԵՄ ներկայացուցիչը Արցախի խնդրով միշտ հակահայ դիրքորոշում է ունեցել: ԵՄ ներկայացուցիչը Արցախի խնդրով միշտ հակահայ դիրքորոշում է ունեցել․ Կլաարի անձնական դիրքորոշումը չէ սա: ԵՄ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին կարծիք չունի, բարոյական կեցվածքը չի համապատասխանում շահերի խճճված հանգույցին»: