Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ԱՄՆ-ն արտահերթ ընտրության պատճառ է մատուցում Ս. Սարգսյանին

Ամերիկյան դիվանագիտական գրագրությունը բացահայտող WikiLeaks կայքում հրապարակված՝ Հայաստանի վերաբերյալ գրագրություններից մեկում խոսվում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հակասությունների մասին: Գուցե տարօրինակ հնչի, բայց այդ նամակը կարող է լինել արտահերթ ընտրության հիմք, որ ներկայացվում է Սերժ Սարգսյանին:

Բանն այն է, որ տվյալ նամակում խոսք է գնում Տիգրան Սարգսյանի դեմ 2009 թվականին սկսված արշավի մասին, որը գլխավորում էր ԲՀԿ-ն: Այդ ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանն ամերիկացիներին ասել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ուզի, կարող է վարչապետության համար անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում: Նույնը հաշվարկել և պետդեպ է փոխանցել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Փենինգտոնը: Ի՞նչ է նշանակում այդ իրողությունը, որ եթե Քոչարյանն ուզի՝ կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում: Դա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս խորհրդարանը Ռոբերտ Քոչարյանինն է, որովհետև վարչապետության համար անհրաժեշտ ձայները խորհրդարանի մեծամասնությունն է, ու եթե Քոչարյանը կարող է հավաքել այդ մեծամասնությունը, ուրեմն խորհրդարանն իրականում նրանն է, ոչ թե Սերժ Սարգսյանինը՝ ինչպես կարող էր թվալ: Իսկ դա մեծ հաշվով նշանակում է, որ իշխանությունն է Քոչարյանինը:

Ինչքան էլ խորհրդարանը դե ֆակտո լինի ընդամենը նախագահի հանձնարարությունները կամակատար դակող օրգան, միևնույն է, այն ունի Սահմանադրության տրված զգալի քաղաքական լիազորություն և դրա իրագործման իրավական մեխանիզմներ: Ու եթե հարկ լինի, քաղաքական իրավիճակը որոշակիորեն փոփոխության ենթարկվի՝ խորհրդարանը կարող է անակնկալ մատուցել Սերժ Սարգսյանին: Եվ դա հենց, ըստ էության, կարելի է համարել մի բավական ծանրակշիռ պատճառ, որը Սերժ Սարգսյանին ստիպում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության, քանի որ Քոչարյանի տնօրինության կամ թեկուզ պոտենցիալ տնօրինության տակ գտնվող խորհրդարանից հնարավորինս արագ ազատվելը Սերժ Սարգսյանի համար իսկապես ռազմավարական խնդիր է, հատկապես այժմ, երբ Քոչարյանի դիրքերը կարծես թե գտնվում են առավել թույլ վիճակում, և պահը գուցե ամենահարմարն է՝ առանց ավելորդ ռիսկերի ձերբազատվելու նրան պատկանող խորհրդարանից, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի իրավիճակը հերթական ընտրության շեմին, և ուժերի ինչ վերադասավորումներ եղած կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ նաև այդ առումով կարևոր նշանակություն ունեցող Ռուսաստանում, որտեղ նույնպես կա իշխանության երկփեղկվածության հանգուցալուծման խնդիր, և այդ խնդրի այս կամ այն լուծումը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում