Եթե ցանկանան Հայաստանին ճնշել, ոչ թե ՌԴ-ին, չի բացառվում սահմանափակումները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Տնտեսագետի խոսքով` այն հնարավորությունները, որ բացվել են մեր տնտեսության համար, պետության ձեռքում չեն. «Այնպես չէ, որ մեր տնտեսության մեջ որակական տեղաշարժ է. փող է եկել, որը հնարավորություններ է ստեղծում: Այնպես չէ, որ թռիչքային աճի պոտենցիալ կա, բայց ապագա ցնցումներից կխուսափենք: Եթե աճի այսպիսի տեմպը պահպանվի, նոր կարելի է խոսել որակական աճի մասին»: