Հնարավոր էսկալացիայի կանխման շրջանակում Փաշինյանը շեշտադրեց միջազգային դերակտարների պատասխանատվությունը և վերահաստատեց իր կոնստրուկտիվիզմը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ վարչապետը հասկացրեց՝ անհրաժեշտ են այնպիսի ձևաչափեր, որոնք արդյունք կտան․ «Գերմանիայի ակտիվությունը ցույց է տալիս, որ նոր գործընթաց է սկսվել․ Արցախի խնդիրը միջազգայնացվում է: Հնարավոր էսկալացիային զուգահեռ Փաշինյանը բանակցելու պատրաստակամություն հայտնեց, բայց միջազգային երաշխիքների ներքո»: