ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի բազրիքից քաղաքացի է կախվել և սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները ճոպաններով անվնաս բարձրացրել են երիտասարդին և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին:
Ինքնասպանության փորձ կատարողը Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի 36 տան բնակիչ, 1977 թ. ծնված Սամվել Ավոյանն էր:









































