Friday, 07 06 2024
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ

Ավանեսյանը հետևել է Արմավիրի մարզում ամբուլատորիաների կառուցման աշխատանքներերին

Արմավիրի մարզում մեկնարկել է Արմավիրի մարզում թվով 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը, որի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելեցին «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և հագեցվածությանը և դիտարկելու նման ֆորմատով ամբուլատոիաներ կառուցելու հարցը. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարը նշեց, որ հանրապետության մարզերում 2023 թվականին նախատեսվում է կառուցել 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա, որոնց նախագծման աշխատանքները ներառված են բյուջեում: 20 անբուլատորիաներից 7-ը կառուցվելու է Արմավիրի մարզում:

«Այցի նպատակն է ծանոթանալ նման գյուղական ամբուլատորիայի ֆորմատին՝ հասկանալու թե՛ չափերի, թե՛ հարմարավետության, թե՛ որոշակի կուտակված փորձի մասով ինչ ունենք լրացնելու, որ հաջորդ ամբուլատորիաների նախագծմանը շատ ավելի պատրաստված լինենք»,- իր խոսքում նշեց նախարարը:

Նշենք, որ ամբուլատորիաները տեղակայված են լինելու Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել էին հողատարածքների վերաբերյալ Արմավիրի մարզպետարանի առաջարկությունը և արձանագրվել, որ ներկայացված հողատարածքներն ընդհանուր առմամբ ընդունելի են բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման համար։ Այս պահին իրականացվում են հողային հատկացումների աշխատանքները:

Այնուհետև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև կառավարության կողմից բժշկական կենտրոնին տրամադրված 130,250.0 հազար ՀՀ դրամով ձեռք բերված սարքավորումներին (անզգայացման ապարատ, էՕՊ, թվային ռենտգեն սարք, էնդոսկոպիկ ապարատ, սոնոգրաֆիա):

Նշենք, որ կառավարության 22.12.2022 թվականի նիստում գործադիրը հավանության էր արժանացրել Արմավիրի մարզի առողջապահական հաստատություններին 205, մլն 380.0 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ բժշկական սարքավորումներ ձեռքբերելու նպատակով:

Ձեռք բերված սարքավորումներն շահագործման են հանձնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից:

Նախարարի շրջայցի վերջին այցն Արմավիրի բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքն էր, որտեղ ծանոթացավ կենտրոնի հնարավորություններին, տրամադրվող ծառայություններին:

Այցի վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզի առողջապահության ոլորտում թեև խնդիրները բազմազան են, բայց առաջնային օղակում գտնվող խնդիրների լուծման շարքում ամեն ինչ արվում է համայնքներում բուժամբուլատորիաների և համայնքային ենթակառուցվածքների շատ շենքերի վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև բուժամբուլատորիաների, բժշկական կենտրոնների կահավորման, սարք- սարքավորումների ձեռքբերման և մասնագիտական հմտությունների բարելաման առումով: Նմանատիպ աշխատանքները շարունական են լինելու՝ մարզում բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում