Friday, 07 06 2024
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները

Ակտիվ ֆոն. Փաշինյանը դարձյալ զանգահարել է Պուտինին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում Հայաստանի վարչապետը կարևոր է համարել ՌԴ-ի  հասցեական արձագանքը: Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր ի հայտ եկած խնդիրները կառուցողական կերպով լուծելու անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփման և փոխգործակցության պայմաններում»:

Դժվար է միարժեք նշել, ՌԴ նախագահի այդ ընդգծումը վերաբերում է ռուս խաղաղապահների մեխանիզմի «անայլընտրանքայնությա՞նը», թե՞ Պուտինը ակնարկում է, որ խաղաղապահների հետ աշխատանքի միջոցով հնարավոր է չեզոքացնել ադրբեջանական արգելափակման հետևանքով Արցախի մարդասիրական ճգնաժամի խորացումը: Մի բան թերևս աներկբա է, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունները արտացոլում են երևի թե շատ փոքր մասը այն խոսակցության կամ օրակարգի, որ կարող էր լինել հեռախոսազրույցի ընթացքում, կամ նրա, ինչի համար տեղի է ունեցել այդ հեռախոսազրույցի նախաձեռնությունը ընդհանրապես: Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում բավականին աշխույժ դիվանագիտական շարժերի շրջանում: Ավելին, վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը խոսել էին մոտ 20 օր առաջ՝ փետրվարի 23-ին: Ընդ որում, այն տեղի էր ունեցել դարձյալ Երևանի նախաձեռնությամբ: Այդ խոսակցության ընթացքում Հայաստանի վարչապետը Պուտինին իրազեկել էր Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում Ալիևի հետ հանդիպման մասին՝ ԱՄՆ հովանու ներքո, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների հետ շփումների մասին:

Հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին զանգահարել էր Գերմանիա աշխատանքային նոր այցից առաջ, որը տեղի ունեցավ արդեն փետրվարի 26-ին և որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Գերմանիայի կանցլերի և նախագահի հետ: Այդ այցի շրջանակում էլ կանցլեր Շոլցը հնչեցրեց Արցախի ինքնորոշման մասին հայտնի միտքը: Իսկ դա տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Բաքու այցի շեմին: Այցը տեղի ունեցավ փետրվարի 27-28-ին: Զուգահեռ, Վաշինգտոնն ու Բրյուսելը ձեռնամուխ եղան Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ ձևաչափի նոր հանդիպում նախաձեռնելուն: Ռեգիոն՝ Երևան, մի քանի օր անց Բաքու ժամանեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ նրա Բաքու այցին զուգահեռ, մարտի 5-ին՝ ռեգիոնալ այցով Բաքու ժամանեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որը այդպես սկսեց իր առաջին այցը Կովկաս՝ Կովկասի հարցերի  գլխավոր բանակցողի կարգավիճակում: Մարտի 5-ին տեղի ունեցավ ադրբեջանական դիվերսիոն հարձակումը, իսկ մարտի 10-ից էլ Ադրբեջանը կրկին արգելափակել է գազի մատակարարումն Արցախ: Իսկ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հաջիևը, որը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանի հովանու ներքո տեղի ունեցած հայ-ադրբեջանական շփումների՝ ադրբեջանական ներկայացուցիչն է, մարտի 11-ին հայտարարել է, որ խոսք չի կարող լինել Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի մասին և Ադրբեջանը կքննարկի միայն «վերաինտեգրում», քանի որ Բաքուն որևէ երրորդ կողմի հետ չի պատրաստվում քննարկել իր ներքին հարցերը: Այդ ֆոնին Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ տեղի է ունենում հեռախոսազրույց Պուտինի հետ, որտեղ եղած հաղորդագրային ստանդարտից դուրս է թերևս միայն այն հանգամանքը, որ Պուտինը ընդգծել է բոլոր խնդիրները՝ ռուս խաղաղապահների հետ կողմերի շփման միջոցով լուծելու անհրաժեշտությունը: Բայց ո՞վ է հրաժարվում կառուցողականությունից: Գոնե առերևույթ բոլոր փաստերը վկայում են, որ դրանից հրաժարվում է Բաքուն:

Հետևաբար հարց է առաջանում, թե ի՞նչ մեխանիզմ կա Բաքվին կառուցողականության դաշտ բերելու համար, քանի որ ռուսական խաղաղապահ մեխանիզմը այդ խնդիրը լուծել չի կարողանում: Երևանն այդ համատեքստում բարձրաձայնում է միջազգային փաստահավաք խմբի հարցը: Եթե Պուտինը խաղաղապահների հանգամանքը ընդգծում է Երևանի առաջ քաշած հարցից դժգոհ լինելու համատեքստում, ապա այդ պարագայում թերևս պետք է պատասխան ունենա պարզ հարցին՝ ինչպե՞ս է պատրաաստվում խաղաղապահների մեխանիզմը աշխատեցնել այնպես, որ Բաքուն «գա» կառուցողականության դաշտ: Մյուս կողմից առանձին հարց է, թե ընդհանրապես ինչ արձագանք կա Երևանի առաջարկի վերաբերյալ ՄԱԿ շրջանակում: Այնտեղ պատրա՞ստ են փաստահավաքության միջոցով զսպել Ադրբեջանին և ստիպել բացել Լաչինի միջանցքը: Առայժմ չկա այդ հարցի դրական պատասխանի հեռանկարի որևէ գործնական ուրվագիծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում