Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ռայիսին և Լուկաշենկոն Թեհրանում ստորագրել են համակողմանի համագործակցության ճանապարհային քարտեզ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Թեհրանում բանակցությունների արդյունքներով ստորագրել են երկու երկրների միջև 2023-2026 թթ.-ին համակողմանի համագործակցության ճանապարհային քարտեզը:

Այս մասին հաղորդում է БелТА գործակալությունը: Ճանապարհային քարտեզը նախատեսում է Բելառուսի և Իրանի համակողմանի համագործակցություն քաղաքական, տնտեսական, հյուպատոսական, գիտատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև կրթության, մշակույթի, արվեստի, ԶԼՄ-ների և զբոսաշրջության ոլորտներում:

Ռայիսին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երկու տարում բեկումնային են եղել: «Մեր հարաբերությունները միշտ վերելք են ապրել, բայց վերջին երկու տարիների ընթացքում մենք իսկապես բեկում ենք տեսնում: Անտարակույս, Ձեր այցն Իրան լուրջ խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը», – ընդգծել է Ռայիսին: Իր հերթին Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Թեհրանը պետք է զարգացնեն սերտ համագործակցությունը։

«Ես հաճոյանալու համար չեմ ասել, որ Բելառուսի և Իրանի միջև առկա շփումները, հատկապես վերջին երկու տարիներին, իրոք Ձեր վաստակն են: Կասեմ անկեղծ, գուցե, նույնիսկ նաև իմ պատճառով, Բելառուսի պատճառով ենք մենք փոքր-ինչ թուլացրել ուշադրությունն Իրանի պետության նկատմամբ», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը նշել է, որ կողմերը փոխըմբռնման են եկել՝ հաստատելու ավելի սերտ համագործակցություն։ 2021 թ.-ին երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 33 միլիոն դոլարը՝ 2020 թ.-ի համեմատությամբ աճելով ավելի քան մեկ երրորդով։ 2022 թ.-ին Բելառուսն ու Իրանը 100 միլիոն դոլարի առևտուր են արել՝ ցույց տալով ապրանքաշրջանառության եռակի աճ։ Բելառուսի նախագահի պաշտոնական այցն Իրան սկսվել է մարտի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում