Մարտի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակ անվտանգության խորհրդի գրասենյակից։
Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը: