Վրաստանում իրադարձությունները շատ նման են ուկրաինական մայդանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Ղուկասյանի խոսքով՝ այսօր «Վրացական երազանք»-ը մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները, որպեսզի իշխանությունը պահի․ «Վրաստանը ներքին պահանջարկ ունի շարժվել դեպի Եվրաինտեգրում, բայց իշխանությունը բավարարված է եղած ստատուս-քվոյով: Վրաստանում ուրվագծվում է Հունգարիայի նման մի մոդել: Վրաստանում ամրագրվեց մի մոդել, որը Հայաստանում էին փորձում ամրագրել՝ օլիգարխիկ կառավարում, ուժեղ քաղհասարակություն»: