Ռուսաստանի Առաջին Ալիքը ռեպորտաժ է պատրաստել որտեղ անդրադարձել է մարտի 5-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում, ադրբեջանագական դիվերսիային։
Ռեպորտաժում, մասնավորապես, ասվում է. «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կանխել են զինված բախումը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Նախօրեին առավոտյան ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել ղարաբաղյան իրավապահ մարմինների աշխատակիցների մեքենայի ուղղությամբ։ Երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։ Կրակողները տվել են երկու սպանված, մեկ վիրավոր։ Իրավիճակը վերլուծում է խաղաղապահ ուժերի հրամանատարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին»։