Մոնակոն և Սաուդյան Արաբիան ստորագրել են համատեղ հայտարարություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Saudi Gazette»-ը։
Հայտարարությունը ստորագրվել է Փարիզում՝ Ֆրանսիայում Մոնակոյի և Սաուդյան Արաբիայի դեսպանների կողմից։
Դիվանագետները նշել են, որ հայտարարության ստորագրումը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը։