Հայաստանի համար «Դիջիթեք»-ը տեխնոլոգիական տոն է ու շատ կարևոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գիտուժ նախաձեռնության անդամ, ԱՏՁՄ անդամ, Earlyone հիմնադիր Գևորգ Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով` տեխնոլոգիական ընկերությունների համար «Դիջիթեք»-ը լավ հարթակ է, որ հանրության հետ կիսվեն նորարարություններով. ««Դիջիթեք»-ը հարթակ է այլ բիզնեսների հետ հարաբերվելու ու գործընկերներ դառնալու համար: Գիտությունը կշփվի բիզնեսի հետ»:









































