Friday, 07 06 2024
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ

Մինչև Ադրբեջանը զորքերը մեր տարածքից դուրս չբերի, չի կարելի սահմանազատում սկսել

Հայաստանը խաղաղության պայմանագրի իր առաջարկների վերաբերյալ Ադրբեջանից արձագանք դեռ չի ստացել։ Մարտի 1-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ ու որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի։ Այս ընթացքում եղել է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ՝ նրանք են առաջարկներ ներկայացրել, մենք ենք արձագանքել և այդպես երեք անգամ»,- ասաց նա։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգման նախագիծ ու այդ շրջանակում ևս Հայաստանն արձագանքի է սպասում։

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը նշեց, որ թեպետ նախագծին ծանոթ չէ, բայց կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում ու սահմանագծում պետք է իրականացվի այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր զորքերը Հայաստանի տարածքներից ամբողջությամբ դուրս կբերի.«Դրանից հետո կարող ենք այդ մասին խոսել, բայց ներկայիս պայմաններում նման գործընթաց սկսելը սխալ է, ես համարում եմ, որ նման բան անել չի կարող»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գալիչյանի՝ խնդրահարույց են նաև Ադրբեջանի պահանջները այսպես կոչված անկլավների մասով.«Ես այդ մասին բազմիցս խոսել եմ։ Ադրբեջանն իր իսկ սահմանադրության տեսանկյունից իրավունք չունի անկլավներ պահանջել, եթե  համարում է, որ ինքն Ադրբեջանի առաջին հանրապետության ժառանգն է։ Այդ ժամանակ անկլավ ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Այդ պահանջը նույնիսկ իրենց սահմանադրությանն է հակառակ։ Երկրորդն էլ՝ եթե անկլավ ունեն, թող փաստաթուղթ ներկայացնեն, որ դա իրենցն է, ոչ թե մեզնից ուզեն, որ մենք փաստաթուղթ ներկայացնենք, որ դրանք մերն են,  ոչ թե իրենը։ Եթե մեր տարածքի մեջ որևէ մեկը պահանջ ունի, թող ինքն ապացուցի։ Նման փաստաթուղթ էլ, սակայն գոյություն չունի»,-նկատեց նա։

Ռուբեն Գալիչյանն անիմաստ է համարում որևէ բանակցություն, քննարկում քանի դեռ Ադրբեջանը մեր տարածքներից ամբողջությամբ դուրս չի եկել։

Քարտեզագետը համոզված է, որ նման գործընթացի համար պետք է նաև միջազգային երաշխավոր, նման պրոցես չի կարելի սկսել բացառապես Ռուսաստանի միջնորդությամբ.«Պետք է միջազգային ուժեղ ներկայացուցիչ և ոչ միայն Ռուսաստան։ Ընդհանրապես՝ չպետք  է նայենք, թե Ռուսաստանն ինչ թույլ կտա կամ չի տա, մենք պետք է պահանջենք, որ միջազգային ներկայացուցիչ լինի։Ռուսաստանն ինչ ասի՝ մենք պետք է ասենք այո՞։Մեր իշխանությունը պետք է մեր շահը պաշտպանի և ոչ Ռուսաստանի»։

Դիտարկմանը, թե Ռուսաստանը պարբերաբար առաջ է քաշում այն հարցը, որ սահմանազատման համար քարտեզները միայն իրենց մոտ են, ՌԴ գլխավոր շտաբում, Ռուբեն Գալիչյանն ասաց.«Լավ քարտեզներն իրենց մոտ են, մեզ ցույց չեն տալիս, ի՞նչ կարող ենք անել։ 1991 թվականին  այդ սահմաններն ընդունվել են բոլորի կողմից»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում