Հաագայի դատարանի որոշումը դրական է, բայց պետք է հայցը քաղաքական տարրեր ունենար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Ավանեսյանը անդրադառնալով Լավրովի Բաքու այցին, նշեց, որ Լավովի այցը Սումգայիթի 35-րդ տարելիցին հատուկ ընտրված շանտաժի ձև է․ «Լավրովի այցով հնարավոր է Բաքվին համոզեն սադրանքների դիմի»: Ավանեսյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարականի դիմում է գրել ու դա ճիշտ է, իսկ ինչ վերաբերում է Արցախի նախագահի ուղերձին, ապա Ավանեսյանը վստահ է, որ ուղերձի միտքը լինելու է համախմբումը, բայց թե ինչի շուրջ՝ բաց է մնում:











































