Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Իրանն իր պատճառներն ունի, իսկ Հայաստանը «3+3»-ում շահ չունի. արդյոք կկարողանա մերժել

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։

Ըստ Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության, հանդիպմանը Գրուշկոն նշել է համագործակցության զարգացման կարևորությունը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»։

Իր հերթին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամությունը՝ Թեհրանում անցկացնել «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ առաջին նիստը՝  «3+2» ձևաչափով։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել նիստին՝ հայտարարելով,  թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ թվում է, որ իրանական  կողմը մտածում է, որ կկարողանա այդ  ձևով հարցերին որոշակի լուծում տալ.«Այսինքն՝ տնտեսական պատկերը հաշվի առնելով փորձի տարածքում իր դերակատարությունն ունենալ։ Նաև ուզում է  դրանով հասնել նրան, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ստեղծվի, քանի որ այդ տարբերակով հարևան երկրները կկարողանան իրար հետ կապի մեջ լինել, ուզած թե չուզած որոշակի հարաբերություններ ծավալեն, որն էլ իր հերթին կտանի  կայունության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեշիշյանի՝  բաց է մնում Վրաստանի հարցը, ինչը խնդրահարույց է.«Մենք գիտենք, որ Վրաստանը մինչև հիմա չի ընդունում այդ ձևաչափը՝ թեպետ կողմերը խոսում են հենց «3+3» ձևաչափի մասին։ Հայկական կողմը պարբերաբար մեկնաբանություններ է հնչեցնում, որ դեմ չէ այդ ձևաչափին, բայց այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ՝ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը, հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Նման քայլի գնալը որքանով»  կիմաստավորվի, որքանո՞վ է իրեն պարտադրում նման քայլի գնալ՝ ինքնին խնդիր է։ Այնուամենայնիվ  Իրանի ընդհանուր միտքն այն է, որ ինչ-որ ձևով հասցնի տարածաշրջանում խաղաղության ու կայունության»։

Իսկ արդյոք ֆորմատի մյուս մասնակիցների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի նպատակը տարածաշրջանային խաղաղությունն է, եթե խաղաղություն լինի Ռուսաստանն էլ ի՞նչ անելիք ունի տարածաշրջանում, մեր զրուցակիցն արձագանքեց.«Բնականաբար Ռուսաստանն ուզում է իր ներկայությունն այնտեղ ապահովել։ Իրանն էլ շատ լավ հասկանում է, որ իր համար պատերազմի շարունակությունը գոնե այս պահին ձեռնտու չէ, ամեն ինչ անում է, որ իրավիճակը գնա որոշակի կայունության ու խաղաղության։ Այստեղ ռուս-իրանական շահերի չհամընկնելու խնդիր կա։Այսինքն՝ որոշակի չափով հակասություններ են  առաջանում։  Վերջին հաշվով՝ Իրանի համար խաղաղությունն ու կայունությունն ավելի նախընտրելի է։ Եթե ռուսական կողմին դա  այսօր ձեռք չի տալիս՝ այլ խնդիր է»։

Քեշիշյանի խոսքերով՝ Իրանի համար շատ կարևոր է, որ Հայաստանը լինի կայուն, իսկ հայկական սահմանները անձեռնմխելի. «Սա անընդհատ հիշեցվում է իրանական կողմից»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը  չի համարում, թե Հայաստանը կարող է «3+3» ֆորմատից շահել.«Նկատի ունենալով Վրաստանի չմասնակցությունը, ռուսական դիրքորոշումը, որն այսօր հակահայկական է, Հայաստանի համար այսօր այդքան էլ շահավետ չէ։ Բայց հարցն այն է՝ արդյոք Հայաստանն ունի հնարավորություն դրան դեմ գնալ, թե պետք է ամեն հնարավոր առիթներից օգտվի՝ խոսելու, հարաբերությունները քննարկելու։ Եթե հայկական կողմի շահերը պետք է չապահովեն, բնականաբար հայկական կողմը նաև շահ չի ունենա նման հանդիպման մասնակցել։Ռուսական կողմը հիմա անընդհատ խոսում է այն մասին, որ իրենք արտգործնախարարների հանդիպում են ուզում կազմակերպել, բայց դրանից արդյոք Հայաստանի համար օգուտ կարող է լինել։Իհարկե այստեղ ավելի շատ տնտեսական քայլեր են քննարկվելու, բայց այնուամենայնիվ կան որոշակի խնդրահարույց հարցեր։ Վերջին հաշվով՝ եթե Հայաստանն այստեղից շահ չունի, իմաստ էլ չկա մեծ ոգևորությամբ դրան մասնակցել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում