ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ արդար և արտահերթ ընտրությունների պարագայում Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում կունենա 80-95 տեղ:
Եղիազարյանը այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ իր նշած արդյունքը կլինի այն պարագայում, եթե իշխանությունները արդյունքներ նկարելու համար նկարիչներ չբերեն, եթե ընտրատեղամասերիցչառևանգեն ՀԱԿ-ի վստահված անձանց, եթե Չիչիկովի ցուցակից մեռած հոգիներին քվեարկության չբերեն, եթե արտասահմանում ապրող հայաստանցիների փոխարեն չքվեարկեն:
«Այս պայմանների առկայության դեպքում խորհրդարանում կունենանք 80-95 տեղ, Լեռնիկին կուղարկենք իր չորս հեկտարի վրա աշխատելու»,- մանրամասնեց Եղիազարյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ այդ դեպքում գալու և պաշտոններեն զբաղեցնելու այն մարդիկ, ովքեր 90-ականներին սեփականաշնորհում էին հողերը:











































