Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայում իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։
«Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը», – նշեց նա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլլ Կրիվոշեևի հետ:
Վերջինս դրական է համարում, որ Երևանը կարողացավ պահը բաց չթողնել և շրջանցելով Բաքվին՝ հարաբերություններ կառուցել Անկարայի հետ: