Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հայաստանին ու Արցախին հիացմունքը չէ, որ պետք է, այլ գործողությունը

Արցախի կառավարությունը հայտնում է, որ էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հաճախակիացել են հրդեհները: Ավելի վաղ հայտնի էր, որ բավականին հաճախ են դարձել շղթայական վթարները: Պատճառն այն է, որ Ադրբեջանն արդեն մի քանի շաբաթ թույլ չի տալիս, որպեսզի Արցախի էներգետիկները նորոգեն Հայաստանից Արցախ էներգամատակարարման գիծը, որ վնասվել է Լաչինի միջանցքում: Ռուս խաղաղապահները, որոնց վերահսկողության տակ է գտնվում միջանցքը, կամ՝ պետք է որ գտնվեր, համաձայն ՌԴ պաշտոնյաների մատնանշած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, չեն կատարում իրենց պարտականությունը, այս դեպքում՝ ապահովել էներգատար գծի նորոգման հնարավորությունը: Ցավոք, այս պատկերը նորություն չէ:

Միաժամանակ, նորություն չէ և այն, որ լուռ է նաև այսպես ասած միջազգային հանրությունը, որն օրինակ այս օրերին հիացական և ոգևորված գրառումներ է անում ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիային ցուցաբերած Հայաստանի օգնության կապակցությամբ, սակայն գործնականում անօգնական է թողել Արցախի 120  հազար հայությանը և որևէ գործնական լծակ չի կիրառում արցախցիներին շրջափակող, աշխարհի հետ ազատ հաղորդակցությունն արգելափակած, էներգամատակարարումը խափանած, գազի մատակարարումը ժամանակ առ ժամանակ խափանող Ադրբեջանի հանդեպ:

Հայաստանը կատարել է իր մարդասիրական քայլը Թուրքիայի երկրաշարժից տուժած անմեղ քաղաքացիների հանդեպ, և այդ քայլի հանդեպ հիացմունքները չէ, որ պետք են մեզ, այլ դրա օրինակի վրա սեփական քայլերը՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդասիրական ճգնաժամում հայտնված Արցախի ժողովրդին օգնելու և այդ ճգնաժամից դուրս բերելու համար: Արդեն ամիսներ է, ինչ միջազգային հանրությունը փորձում է օգնել ռուսական հրթիռային հարվածներից ավիրվող ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման, փոխարինման, այլընտրանքների հարցում: Արցախի էներգահամակարգին Ադրբեջանը չի հարվածում հրթիռներով, այլ՝ շրջափակմամբ, և միջազգային գործնական լռություն է, միայն կոչեր, հորդորներ, խոսքեր: Իհարկե հասկանալի է, որ այստեղ գործ  ունենք քաղաքական էական տարբերությունների հետ: Մի դեպքում հարվածում է Ռուսաստանը, մյուս դեպքում՝ Ադրբեջանն իր քայլերով հարվածում է թե արցախահայությանը, թե այսպես ասած ռուսական ներկայության հեղինակությանը, մանդատի վարկին: Հետևաբար, քաղաքական տրամաբանության տեսանկյունից Ադրբեջանը անում է այն, ինչին միջազգային հանրություն ասվածը ոչ միայն դեմ չէ, այլ թերևս ինչն այդ հանրության համար խրախուսելի է: «Քաղաքականություն է, սըր», ինչպես կասվեր հայտնի անեկդոտում: Միայն թե իրավիճակն Արցախում բոլորովին անեկդոտային չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում