Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հրանտ Տեր-Աբրահամյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակին

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր անդրադարձել է «Քաղաքական տեսություն» իմ հաղորդաշարի վերջին հաղորդմանը, պնդելով, թե ես իբր «բացարձակ կեղծիք» եմ թույլ տվել, երբ հաղորդման ընթացքում ասել եմ, որ 1997-ին Տեր-Պետրոսյանը կողմ է արտահայտվել ռուսական ուժերի տեղակայմանն Արցախում:

Ցավ ի սիրտ, պետք է հայտնեմ, սակայն, որ Առաջին նախագահի գրասենյակը չարաչար սխալվում է, և մեղմ ասած անհարմար դրության մեջ է գցում իրեն:

Այսքան տարի ինձ ճանաչելով, կարելի էր հասկանալ, որ ես իմ հրապարակային խոսքում շրջահայաց եմ, և գիտեմ ե՛րբ և ի՛նչ եմ ասում ու ինչի՛ համար:

Խնդիրն այն է, որ այս հարցում պարոն Մուսինյանը պետք է հերքի ոչ թե ինձ, այլ ԱՄՆ Պետդեպին և այն ժամանկվա ԱՄՆ Պետդեպի քարտուղար՝ Մադլեն Օլբրայթին:

Եվ սա այն պարզ պատճառով, որ իմ խոսքն ընդամենը հղում էր Պետդեպի գաղտազերծված փաստաթղթերից մեկին: Դրա հղումը ես կդնեմ մեկնաբանության մեջ, իսկ այստեղ պատճենեմ խնդրո առարկա հատվածը բնագրով:
THE SECRETARY AND CHIRAC BRIEFLY REVIEWED
NGORNO-KARABACH, AGREEING THE DECISION TO ESTABLISH A
MINSK GROUP TRI-CHAIR WAS A GOOD ARRANGEMENT. CHIRAC
SAID HE HAD SEEN AZERI PRESIDENT ALIYEV RECENTLY, AND
HAD URGED HIM TO WORK FOR AN AGREEMENT ON
NGORNO-KARABACH, SUGGESTING FULL AUTONOMY WITH
INTERNATIONAL MILITARY TROOPS TO OFFER SECURITY. HE
CONFIRMED TO THE SECRETARY THIS MEANT UN TROOPS. THE
SECRETARY SAID SHE UNDERSTOOD ARMENIAN PRESIDENT
TER-PETROZIAN WANTED A RUSSIAN TROOP PRESENCE, BUT THIS
COULD BE POSSIBLE WITHIN AN INTERNATIONAL MILITARY
GROUP. FM DE CHARETTE NOTED IT WOULD BE IMPORTANT TO
HAVE TRANSPARENCY WITHIN THE MINSK TRI-CHAIR

Ինչպես տեսնում եք այստեղ պարզ գրված է, որ Ֆրանսիայի նախագահ Շիրակի և ԱՄՆ Պետդեպի քարտուղար Օլբրայթի հանդիպման ժամանակ, նախագահ Շիրակն ասում է, որ ինքը հանդիպել է Հեյդար Ալիևին, և նրանք քննարկել են Ղարաբաղյան խնդիրը, այդ թվում այդտեղ ՄԱԿ-ի զորքերի տեղադրումը: Ընդ որում՝ հատուկ շեշտվում է, որ Շիրակը հավաստիացնում է Օլբրայթին, որ խոսքը հենց ՄԱԿ-ի զորքերի մասին է:

Սրան ի պատասխան Օլբրայթն ասում է, որ ինքը հասկացել է, թե Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանն ուզում է ռուսական զորքերի ներկայություն: (Հնարավորինս տառացի եմ թարգմանում, բայց թող անգլերենի գիտակներն ուղղեն, եթե հարկ կա): Դա հնարավոր է, շարունակում է Օլբրայթը միջազգային ուժերի ներքո:
Ի դեպ, ուշագրավ է, որ վերջում Օլբրայթը նշում է, որ կարևոր է, որ Մինսկի խմբում թափանցիկություն լինի: Այսինքն՝ թափանցիկության խնդիր է տեսնում հենց այս կոնտեքստում:

Ինչևէ, նշված հատվածից աներկբայորեն բխում է, որ ըստ Մադլեն Օլբրայթի՝ Հայաստանի նախագահն “ուզեցել է ռուսական զորք”:

Ուղիղ այսքանն էլ անհրաժեշտ է Մուսինյանի հերքումը հերքելու համար:

Եթե այստեղ կա սխալ, ապա առաջին նախագահի մամլո խոսնակի հերքման հասցեատերը պետք է լինի ԱՄՆ Պետդեպի քարտուղարը, բայց ոչ երբեք Հրանտ Տեր-Աբրահամյանը, որն ընդամենը հղում է արել հրապարակված փաստաթղթին: Չգիտեմ ինչու, նման հանրաճանաչ անձնավորությանը հերքելու փոխարեն ընտրել են իմ համեստ անձը:

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես այսքանից հետո կարելի է փորձել տակից դուրս գալ, և ինչ որ “փաստարկներ” հորինել, բայց իմ հորդորն է՝ հետայսու լինել ավելի ուշադիր, և ծայրահեղ անհարմար դրության մեջ չընկնել, ու չգցել այդ դրության մեջ այն մի բուռ կողմնակիցներին, որոնք դեռ մնացել են:

Խնդրում եմ նաև հաջորդ անգամ մոտենալ նման խնդիրներին ավելի սթափ, սառնասիրտ, այլ ոչ թե պահի զգացմունքի ազդեցության տակ տալ հերքումներ, որոնք իրենց հերթին այդքան խայտառակ կերպով հերքվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում