Sunday, 05 05 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

Պետք է օրենքով հստակ արգելվի, որ պաշտոնատար անձի մերձավորը չմասնակցի պետական գնումներին

Նախօրեին Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից էապես ավելացել են հայտարարագրերի վերլուծության ծավալները՝ ռիսկային ցուցանիշների հիման վրա: 2020 թվականի համեմատ նախորդ տարի Գլխավոր դատախազություն առավել քիչ թվով գործեր են ուղարկվել, սակայն ավելացել են վարչական վարույթները:

Ներկայումս ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման գործընթացը: Անդրադարձ է կատարվել բարեվարքության ուսումնասիրություններին, հանրային ծառայությունում շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության, նվերների ընդունման և բարեվարքության հետ կապված այլ հարցերի:

Վարչապետը կարևորել է հակակառուպցիոն ոլորտում իրականացվելիք նոր ծրագրերի, համակարգերի զարգացման ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման ապահովումը: «Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակառուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա: Նիստում հնչեցված առաջարկությունները պետք է դառնան ուղենիշ ռազմավարության համար: Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ մի միլիմետր»,- ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ պետք է ունենալ հակակառուպցիոն հստակ ստանդարտներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է պատկան գերատեսչությունների կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը: «Սա սկզբունքային հարց է, որևէ բան անարձագանք թողնել չի կարելի, պետք է գնանք մինչև վերջ և արդյունքների մասին հանրությանը տրամադրենք տեղեկատվություն»,- նշել է վարչապետը: Առանձնակի կարևորվել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ քաղաքացիների շրջանում ակտիվ հանրային իրազեկման իրականացումը: «Ազդարարի ինստիտուտի զարգացմանը պետք է անպայման մեծ ուշադրություն դարձնել և այդ խնդիրը ներառել հակակառուպցիոն քաղաքականության նոր ռազմավարության մեջ»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի օրակարգային թեման կապված էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների հետ, դրանց ընդլայնմանը, նոր գործառույթների ավելացմանը, հատկապես կուսակցությունների ֆինանսավորման ուսումնասիրության հետ կապված:

«Իհարկե, դա չսահմանափակեց մեզ, որ մենք բարձրացնենք թե դատական համակարգում, թե ներքին գործերի համակարգում կոռուպցիայի հետ կապված մեր մտահոգությունները, բայց կարևոր մի խնդիր արձանագրվեց, որ, ըստ էության, պետք է մշակվի նոր հակակոռուպցիոն ռազմավարություն: Այն ավարտվել է 2022-ին, կառավարության որոշմամբ սահմանված է, որ պետք է վերլուծություն արվի արդյունքների առումով, որից հետո մինչև հոկտեմբեր մշակվի նոր ռազմավարություն, բայց կարծես ժամկետ սահմանվել ավելի շուտ՝ մինչև հուլիսի 1-ը: Բայց նաև առանձին հարցեր բարձրացվեցին շահերի բախում հասկացողության, բարեվարքության հետ կապված, որ պետք է լիազորություններն ընդլայնվեն, որովհետև ոչ բոլոր դրսևորումներն են ենթարկվում վերլուծության և վերահսկողության»,-ասաց Սաքունցը:

Դիտարկմանը, որ վարչապետի խոսքից չէր երևում, որ Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը, խշոր հաշվով, մեծ արդյունքներ չի արձանագրել, եթե չասենք ձախողվել է, Սաքունցն ասաց. «Փաստն այն է, որ վարչապետն ընդունել է, որ Կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է: Հենց այդ համատեքստում քննարկվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այդ ռազմավարության 5 կետերին բավարար ուշադրություն չի դարձվել, որի հետևանքով այդ համաթիվը նվազել է: Քննարկվեց, ներկայացվեց, թե ինչ պետք է արվի: Հիմա թե դրանք ինչ չափով կներգրավվեն հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, ընթացքում կտեսնենք»:

Հարցին,թ ե հույս կա՞, որ կգնան այդ փոփոխություններին, նա պատասխանեց. «Չեն կարող չգնալ, որովհետև հստակ, պարզ ամեն ինչ ասվում էր»:

Արթուր Սաքունցը կոռուպցիայի ընկալման համաթվի հարցում նահանջը բացատրում է ոչ հետևողական լինելով. «Նույն պաշտոնատար անձանց կապակցված անձանց մասնակցությունը պետական գնումների մրցույթներին, արդեն իսկ պետք է համարվի կոռուպցիոն ռիսկ: Այս հարցը պետք է հստակ դրվի, որը չի դրվել: Դա պետք է լիներ հստակ քաղաքականություն, որ պաշտոնատար անձի մերձավորը չպետք է մասնակցի պետական գնումներին, բայց հատկապես իր գերատեսչության շրջանակներում պետական գնումներին: Որոշ պաշտոնյաներ իրենք են իրենց զուսպ պահել, զերծ մնացել նման քայլից, որոշ պաշտոնյաներ զերծ չեն մնացել: Այստեղ պետք է հստակ նշվի, որ դա արգելվում է և դա դիտարկվի որպես շահերի բախում:

Կուսակցությունների մասով լուրջ չենք հասցրել քննարկել, բայց այնտեղ հարց է գնում նախընտրական քարոզչության ժամանակ ֆինանսական միջոցների աուդիտի հետ կապված, բայց դա դեռ պետք է քննարկի»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Նա նաև նկատեց, որ ազդարարի ինստիտուտն արդյունավետ չի աշխատում. «Քաղաքացիները պետք է ընդամենը ազդակ տան և քաղաքացին նաև պաշտպանված լինի: Քաղաքացու գործը պետք է լինի միայն ազդարարելը, իսկ մնացածը պետք է անի պետությունը: Քննության ամբողջ ծանրությունը չպետք է դրվի քաղաքացու վրա»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում