ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին։
«Հարգելի պարոն Խրիստոդուլիդիս․ ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Եվ դուք հսկայական ներդրում ունեք դրանում»,- գրել է վարչապետը Twitter-ում: