Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Ռուսական հետախուզության անհանգստացնող հայտարարությունը

ԱՄՆ տարածել է տեղեկություն, որով իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ ՌԴ այցելությունից, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ հեռանալ Ռուսաստանից: Այդ հորդորը Վաշինգտոնը պայմանավորել է սպասվող նոր մոբիլիզացիայի հանգամանքով: Դրան զուգահեռ, ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել է, թե հավաստի տեղեկություն է ստացել, որ ԱՄՆ-ն հավաքագրում է Ալ Ղաիդա կամ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցած զինյալների, նրանց պատրաստելով ՌԴ կամ ԱՊՀ երկրների տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար՝ դիվանագետների, պետական ծառայողների, զիվորականների, անվտանգության աշխատակիցների դեմ:

Ըստ ՌԴ հետախուզության, արդեն իսկ կա մոտ 60 հավաքագրված, որոնք անցնում են պատրաստություն: Ի՞նչ է այդ հայտարարությունը, իրապե՞ս տեղեկատվություն, որը ԱՄՆ և Ռուսաստանի միջև ընթացող հիբրիդային պատերազմի մասին է, թե՞ այդ պատերազմի մասին, բայց զուտ քարոզչական տեղեկատվություն՝ քարոզչական պատերազմի տրամաբանության մեջ: Բոլոր դեպքերում տեղեկատվությունն անհանգստացնող է, թե այն իրականություն լինելու, թե՞ պարզապես  քարոզչական հնարք լինելու պարագայում: Որովհետև, ինքնին այն, որ ՌԴ հետախուզությունը հարկ է համարում այդօրինակ տեղեկատվությամբ հստակ մեղադրանք կամ կասկած հանրայնացնել ԱՄՆ հասցեին, թույլ է տալիս դիտարկել մի քանի սցենարներ, որոնցից ամենամեղմը թերևս կարող է լինել պարզապես տեղեկատվա-քարոզչական գրոհը:

Որովհետև, բացի հնարավոր ուղիղ սցենարից, որի մասին խոսում է Սերգեյ Նարիշկինի ղեկավարած գրասենյակը, կարող է լինել նաև այլ տրամաբանությամբ համանման սցենար: Մասնավորապես, ազդարարելով ԱՄՆ որևէ այդպիսի մտադրության կամ արդեն իսկ գործընթացի մասին, կարող է հող նախապատրաստվել ԱՊՀ տարածքում որոշակի գործողություններ իրականացնելու և պատասխանատվությունը ԱՄՆ վրա դնելու ուղղությամբ, այդ կերպ փորձելով «գործուն հակաքարոզչություն» իրականացնել ԱՄՆ դեմ Ռուսաստանի ազդեցության այն գոտում, որտեղ Նահանգները փորձում է թուլացնել ՌԴ ազդեցությունը, իսկ Ռուսաստանը՝ պահպանել իր դիրքերը: Դրվագը ԱՄՆ-ՌԴ հիբրիդային պատերազմի թեժության աստիճանը բարձրացնելու շոշափելի միտումի ևս մեկ վկայություն, ի թիվս այն խոսուն ցուցիչների, որ դրսևորվում են ուկրաինական պատերազմի թատերաբեմի ուղղությամբ:

Իսկ դա մարտահրավեր է հետխորհրդային գոտում գտնվող բոլոր երկրների համար, անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից ու դիրքավորումներից: Հետևաբար, առնվազն այդ՝ ԱՄՆ-Ռուսաստան պատերազմը սեփական տիրույթ չբերելու հարցում նրանք պետք է ունենան ընդհանուր նպատակ և շահ, կարողանալով աշխատել այդ խնդիրը լուծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ անկասկած է, որ նրանցից ոմանք ակնկալում են խնդիրը լուծել «անհատապես», պատերազմի թատերաբեմ դարձնելով հետխորհրդային այլ երկիր: Մասնավորապես, Ադրբեջանի պարագայում ակնառու է, որ կա Հայաստանն այդպիսի թատերաբեմ դարձնելու ցանկություն և պաշտոնական Երևանն էլ մի քանի անգամ բարձր մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ աշխույժ աշխատում է թե Ռուսաստանում, թե Արևմուտքում, յուրաքանչյուրի մոտ Հայաստանը ներկայացնելով իբրև «հակառակ ճամբարի» կցորդ: Երևանի համար այդ մարտահրավերը առավել պահանջված է դարձնում հավասարակշռված քաղաքականության կարևորությունը, և այդ գործում ըստ էության բոլոր հասարակական-քաղաքական դերակատարների հավասարակշռված աշխատանքի անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում