Monday, 22 06 2026
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»

Արարատ Միրզոյանի զանգը Լավրովին. ինչ էր բերել Խովաևը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զանգահարել է Մոսկվա և հեռախոսազրույց ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերության մեջ ճգնաժամային իրողությունների մասին գնահատականների ֆոնին, որոնց առիթ կամ պատճառ դարձել էին նաև Լավրովի հայտնի հայտարարությունները, որ հնչել են անցնող շաբաթների և անգամ ամիսների ընթացքում, մասնավորապես պայմանականորեն սկսած 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում չկայացած եռակողմ հանդիպումից, երբ Հայաստանի արտգործնախարարը չեղարկել էր Մոսկվայի հանդիպման պայմանավորվածությունը, ասելով, որ Երևանը զբաղված է Լաչինի միջանցքի արգելափակման խնդրով: Միաժամանակ, Երևանն էլ իր հերթին էր բավականին կոշտ արտահայտություններ անում Մոսկվայի ուղղությամբ:

Այդ ամենով հանդերձ, Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի մասին թե Մոսկվայի, թե Երևանի պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ զրուցակիցները արտահայտել են Երևանի ու Մոսկվայի միջև դաշնակցային հարաբերությունները ամրապնդելու փոխադարձ մտադրություն: Ընդհանրապես, ուշադրության է արժանի, որ հեռախոսազրույցի մասին երկու կողմի պաշտոնական հաղորդագրությունները գործնականում նույնական են: Այդ հանգամանքից զատ, ուշադրության արժանի մյուս պարագան այն է, որ Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին զանգահարում է այն ժամանակ, երբ Երևանում է Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Լավրովի հատուկ ներկայացուցչի կարգավիճակ ունեցող Իգոր Խովաևը, որը նախօրեին հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հանդիպմանը ներկա էր եղել նաև Արարատ Միրզոյանը:

Ընդ որում, փետրվարի 10-ին հաղորդագրություն տարածվեց Խովաևի և Միրզոյանի առանձին հանդիպման մասին: Հետաքրքիր է, թե արդյո՞ք Արարատ Միրզոյանը մինչ այդ արդեն զանգահարել էր Լավրովին, թե՞ զանգը եղել է Խովաևի հետ հանդիպումից հետո: Բոլոր դեպքերում, այդ հանգամանքը նշանակում է, որ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցը կարող էր անմիջական կապ ունենալ Խովաևի հայաստանյան այցի բովանդակության հետ: Թե ինչպիսին է այն, բարդ է ասել, սակայն Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի հանգամանքը, ինչպես նաև դրա վերաբերյալ պաշտոնական տեքստերի նույնությունը թույլ է տալիս խոսել առնվազն այս պահին, և խովաևվյան այցի բովանդակության հարցում որոշակի նույնական մոտեցման առկայության մասին, ինչը անշուշտ չի երաշխավորում որևէ շարունակություն, եթե հաշվի առնենք և այն, որ Միրզոյան-լավրով հեռախոսազրույցը տեղի է ունենում ոչ միայն Խովաևի Հայաստան այցին զուգահեռ, այլ նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցին զուգահեռ: Անշուշտ, Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցը հազիվ թե շրջանցած լինի Հայաստանի արտգործնախարարի Գերմանիա կատարած այցը, որտեղ նա հանդիպում էր ունեցել Գերմանիայի արտգործնախարար Բերբոկի հետ, որը ՌԴ հանդեպ առավել կոշտ հռետորաբանության կրողներից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում