Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել կանցլերի ծննդավայրում` Մեքլենբուրգ – Առաջավոր Պոմերանիա մարզում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ էքզիթ-փոլերի արդյունքների` ՔԴԿ-ն ստանում է ընտրողների 24%-ը` նախորդ ընտրությունների 29-ի փոխարեն: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Մերկելի կուսակցության հիմնական մրցակիցն է, ստացել է ընտրողների 37%-ի աջակցությունը: «Ձախերն» այս ընտրություններում ստացել են 17%, իսկ «Կանաչները»` 8.5%:
Ավելի վաղ Մերկելի կուսակցությունը պարտություն էր կրել մի քանի այլ մարզերում, օրինակ՝ Բադեմ-Վյուրտենբերգում, որտեղ Մերկելի կուսակցությունը չէր պարտվել 58 տարի շարունակ:









































